Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( մին. 4 900 ֏)
Կոդ՝
4002
Թարթիչների 6 հավաքակազմ ARDELL® Duralash® սև փնջաձև Individual knot-free flares Medium
7.000 ֏ 7.500 ֏
Գինը ըստ քանակի 1 -
Քանակ

Թարթիչների 6 հավաքակզմ ARDELL® Duralash® սև փնջաձև Individual knot-free flares


Ոչ բոլոր կանայք են ծնվում երկար և փարթամ թարթիչներով, իսկ տղամարդուն հայացքով գետնահարել ցանկանում է յուրաքանչյուրը: Հենց այդ պատճառով արհեստական թարթիչները հրաշալի գտածո են նրանց համար, ովքեր կատարյալ թարթիչներ չունեն:


Ardell ընկերության Individual շարքի թարթիչները կատարյալ հավելում են թեթև ամենօրյա կամ երեկոյան դիմահարդարման համար: Կրկնում են բնական թարթիչների կորագիծը և ձևը:
Այս թարթիչները պատրաստված են 100% բնական մազից: Բարձրորակ նյութերը թույլ են տալիս օգտագործել թարթիչները մինչև 30 անգամ առանց ձևի դեֆորմացման:

Առանձնահատկություններ և օգտագործման եղանակ

Բրենդ՝

ARDELL

Բրենդի երկիր՝

ԱՄՆ

Տեսակ՝

Թարթիչներ (փնջաձև)

Չափս՝

Միջին

Օգտագործման եղանակ՝
1. Անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ նրբունելի, թարթիչների համար նախատեսված սոսինձ և արհեստական թարթիչների մեկ տուփ:
2. Տուփի մաքուր հատվածներից որևէ մեկում սոսինձ լցրեք, թողեք, որ այն մի քիչ չորանա և դառնա առաձգական: Նրբունելու միջոցով մի փունջ թարթիչ վերցրեք տուփից, ծայրը սոսնձի մեջ թաթախեք:
3. Տեղադրելիս պետք է շատ զգույշ լինել: Ոչ մի դեպքում չկպցնեք արհեստական թարթիչը Ձեր բնական թարթիչներից, քանի որ հանելիս դրանք էլ դուրս կգան: Աշխատեք չդիպչել նաև աչքի լորձաթաղանթին: Գտեք այն գիծը, որից աճում են բնական թարթիչները և արհեստականի համար էլ տեղ գտեք այդ շարքում:
4. Աչքի արտաքին կողմում օգտագործեք առավել երկար թարթիչներ, իսկ ներքին ծայրում՝ կարճ:
5. Նկարում պատկերված էֆեկտն ստանալու համար պետք է կպցնել թարթիչները 1-2 մմ հեռավորության վրա, բայց, ըստ էության, Դուք կարող եք կպցնել ավելի խիտ կամ ավելի նոսր' ըստ ճաշակի:

Write Your Own Review
Անուն
Մեկնաբանություն