Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( մին. 4 900 ֏)

Պատմություն

Պատմություն

Գլոբալ Բյութի  վարսահարդարման պարագաների մասնագիտացված խանութների ցանցը ներկայացնում է մազի խնամքի նյութեր, մատնահարդարման պարագաներ, վարսահարդարման համար նախատեսված էլեկտրական սարքեր, դեմքի և մարմնի խնամքի պարագաներ, գեղեցկության և սպա սրահների կահույք և տեխնիկա:


1998թ.

Ընկերությունը մեկնարկել  է իր գործունեությունը: Բացվել է վարսահարդարման պարագաների մասնագիտացված խանութների այժմյան ցանցին պատկանող երկու մասնաճյուղ Երևան քաղաքի հենց սրտում: Սկսել  են գործել Մաշտոց 18 հասցեում <<Լաուրա>>,իսկ Աբովյան 37 հասցեում <<Կատրին>> խանութները:

2008թ.

Վարսահարդարման բնագավառում  աշխարհահռչակ բազմաթիվ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է դարձել ՀՀ-ում:

Բացվել է ևս մեկ մասնաճյուղ <<Լաուրա>> անվանմամբ Երևան քաղաքի Բաղրամյան 85 հասցեում :

2012թ.

Նոր թափով և ավելի մեծ ծավալներով շարունակել է իր գործունեությունը աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ և շատացրել է դրանց թիվը:

Չհիմնվելով միայն մայրաքաղաքում գործունեություն ծավալելու վրա՝ընկերությունը ընդլայնվում է ևս մեկ մասնաճյուղով, հիմա արդեն ք.Վաղարշապատ Մաշտոցի 10 հասցեում <<Իզաբել Դյուպոն>> անվանմամբ:

2013թ.

Բացվել է քաղաք Երևանում Գարեգին Նժդեհ 18 հասցեում գործող ընկերության մեկ այլ մասնաճյուղը <<Լուանա>> անվանմամբ:

2014թ.

Սկսել է գործունեություն ծավալել օնլայն հարթակում:


2016թ.

Ավելացել է ևս մեկ մասնաճյուղ Երևան քաղաքի մեկ այլ հատվածում՝Դավթաշեն 3 թաղ. 13 հասցեում <<Բյութի Սթար>> անվանմամբ:

2017թ.

Սեպտեմբեր ամսին բոլոր մասնաճյուղերը վերամիավորվել են  նոր <<Գլոբալ Բյութի>> ՍՊ Ընկերության մեջ:

2018թ.

Բացվել է թվով 7-րդ մասնաճյուղը արդեն իսկ <<Գլոբալ Բյութի>> անվանմամբ:


Մենք երբեք չենք դադարում ներդրում կատարել զարգացման համար։ Մշտապես ձգտում ենք կատարելության, ինչը յուրաքանչյուր աշխատանքի մեջ պրոֆեսիոնալիզմի հասնելու կարևոր գրավականն է։


Այս ամենի վառ ապացույցն է այն փաստը,որ մենք շուրջ 20 տարի անդադար ծավալում ենք լայն գործունեություն` ապահովելով 50ից ավելի աշխատատեղ ՀՀ-ում: Հանդիսանում ենք ավելի քան 30 աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկյացուցիչը  ՀՀ-ում,որոնք են՝

Alfaparf Milano(Italy)

Macadamia Natural Oil(USA)

Eprouvage(USA)

FreeLimix(Italy)

Silky(Italy)

Lulu Professional(Own Brand)

BabylissPro(France)

3ME (Italy)

Moser(Germany)

Wahl Professional(USA)

Parlux(Italy)

ETI(Italy)

Jaguar(Germany)

Henbor(Italy)

Kiepe(Italy)

Rica(Italy)

Depileve(Spain)

Xanitalia(Italy)

Fly(Own Brand)

Epilady(USA)

Deluxe Professional(Own Brand)

EuroStil(Spain)

Caflon(UK)

Ardell(USA)

Olivia Garden(USA)

MilenClassic (Germany)

Ceriotti(Italy)

Maletti(Italy)

Elegnace(Lebanon)

NG(Italy)

ANDIS(USA)


Մեզ հետ յուրաքանչյուրը կարող է գտնել  իր հմայքի չափանիշը