Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( սկսած 4 900 ֏)
code
10307
Սփրեյ մազին փայլ հաղորդրող Cristalli Spray Illuminating Finish ALFAPARF MILANO Semi di Lino 125 մլ
8.500 ֏
Միավորի գինը 1 -
Քանակ

Մազին Փայլ Հաղորդրող Սփրեյ Cristalli Spray Illuminating Finish ALFAPARF MILANO Semi di Lino 125 մլ

ALFAPARF MILANO բրենդի Semi di Lino տեսականին առանձնանում է իր մի շարք ընդհանրական առավելություններով.

  • նորարարական բանաձև, որը պարունակում է միայն անվտանգ, ակտիվ ու արդյունավետ բաղադրիչներ,
  • ունեն երկար, տևական ազդեցություն,
  • ոճային տեսականու երկարաժամկետ ու համակարգված օգտագործման պարագայում բարելավվում են մազերի հատկանիշները` առանց որևէ վնասի,
  • արագ ու պարզ են օգտագործման մեջ:


Alfaparf Milano բրենդի Semi di Lino մազի խնամքի միջոցների շարքին է պատկանում մազը վերականգնող և փայլ հաղորդող Cristalli Spray-ը: Այն փափկեցնում ու խոնավեցնում է մազերն ու գլխամաշկը` աննկարագրելի շքեղափայլությամբ պատելով մազերն իրենց ողջ երկայնքով:


Այն դարձնում է մազերը հնազանդ ու հեշտ սանրվող` վերականգնելով վերջիններիս առաձգականությունը: Չոր ու խամրած մազերը կարծես վերակենդանանում են, այլևս չեն էկեկտրականանում, ստանում են շլացուցիչ, կենսատու տեսք:



Չի պարունակում աղ, սուլֆատ ու պարաբեն:

Առանձնահատկություններ և օգտագործման եղանակ

Բրենդ՝

ALFAPARF MILANO

Բրենդի երկիր՝

Իտալիա

Շարք՝

Semi di Lino

Ծավալ՝

125 մլ

Semi di Lino Cristalli Spray-ը անհրաժեշտ է թափահարել նախքան օգտագործումը: Սփրեյը ողջ մազերին տարածելուց հետո կարող եք շարունակել վարսահարդարումը:

Write Your Own Review
Nickname
Review

ALFAPARF Milano-ն գործում է ավելի քան 30 տարի: Այս ընթացքում ընկերությունը կարողացել է հասնել մեծ հաջողությունների.

● համագործակցություն ավելի քան 38 միջազգային ակադեմիաների հետ,
● 2 միջազգային գիտահետազոտական լաբորատորիաներ,
● համագործակցություն աշխարհի 80 երկրների հետ,
● 24 ներկայացուցչություն,
● 300,000-ից ավելի պրոֆեսիոնալ հաճախորդներ,
● ALAFAPARF Milano-ն կարելի է գտնել աշխարհի 80 երկրների սրահներում:

ALFAPARF ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1945 թվականից, երբ Ռոբերտո Ֆրանկինոն երկու գործընկերների հետ սկսեց մազի կոսմետիկայի արտադրությունը: 1980 թ.-ին ծնվեց ALFAPARF երիտասարդ և դինամիկ ընկերությունը: Զգուշորեն ընտրված ապրանքանիշը նրան բերեց հաջողություն: ALFA —հունական այբուբենի առաջին տառն է, որը նշանակում է համաստեղության պայծառ աստղ, PARF — բուրմունք, կոսմետիկա:

Հետագայում հիմնվել է ALFAPARF GROUP- ը, որի գաղափարը պրոֆեսիոնալ բոլոր պահանջները բավարարելու ցանկություն էր: Իր գլխավոր և առաջատար ապրանքանիշ ALFAPARF Milano-ից բացի, ընկերությանն են աստիճանաբար ավելանում Yellow, Solarium և այլ ապրանքանիշեր:

Յուրաքանչյուր երկրում ALFAPARF Milano-ն համագործակցում է միայն լավագույն ոճաբանների հետ, որոնք միշտ բարձր են գնահատում որակը: ALFAPARF Milano ընկերության հիմնական արժեքներն են նորաձևությունը և իտալական ոճը, որը համադրվում է Միջերկրական կրքի, անթերի ճաշակի, հարուստ գեղարվեստական ժառանգության, մանրուքների հանդեպ ուշադրության և համարձակ ստեղծագործության հետ: Ամբողջ ALFAPARF Milano-ի տեսականին — բարձր տեխնոլոգիաների և նորագույն բնական բաղադրիչների սինթեզ է: ALFAPARF Milano-ի արտադրանքները ենթարկվում են բարձր որակի վերահսկողության `ISO 9001: 2000 միջազգային ստանդարտին համապատասխան: Մանրակրկիտ դիտարկվում է արտադրանքի և լոգիստիկայի բոլոր փուլերը, սկսած արտադրության նյութերի ընտրությամբ, վերջացրած փաթեթավորմամբ և պատրաստի արտադրանքի հաճախորդին մատակարարմամբ: