Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( սկսած 4 900 ֏)
code
3858
Մազի ձևավորման սարք BaBylissPRO® BAB1100E PerfecTwist
12.000 ֏
Միավորի գինը 1 -
Քանակ

Մազի ձևավորման սարք BaBylissPRO® BAB1100E PerfecTwist

BaBylissPRO® BAB1100E PerfecTwist-ը անփոխարինելի սարք է հյուսքեր ստեղծելու համար: Այն նախատեսված է մազերին ինքնատիպ սանրվածքներ հաղորդելու համար:
Հյուսելու տեխնիկան հիմնված է մազափնջերի հաջորդական կարգը պահպանելու վրա:
BaBylissPRO® BAB1100E PerfecTwist սարքի շնորհիվ կոկիկ հյուսքեր ստեղծելը շատ ժամանակ չի պահանջի, իսկ գեղեցիկ պարագաների շնորհիվ, սանրվածքը կդառնա ավելի էլեգանտ և բացառիկ:
Հյուսակների մեջ ներհյուսված ժապավենները, թելերը, մարգարիտները կընդգծեն Ձեր գեղեցկությունը և կբացահայտեն Ձեր անհատականությունը:
Սարքն աշխատում է մարտկոցի միջոցով (ներառված է) և ունի լրակազմում 50 պարագաներ.
• 10 հատ տարբեր թելեր և ժապավեններ,
• 16 փոքր ամրակներ 2 տարբեր չափերի և գույների,
• տարբեր գույների և ձևերի 6 օղակներ,
• 18 մազակալ՝ 3 տարբեր չապերի:

Ինչպես է աշխատում BaBylissPRO® BAB1100E PerfecTwist սարքը՝

Սարքն ունի աշխատելու 2 կարգավորվող ռեժիմ՝
I – մազերը ոլորելու,
II – մազերը հյուսելու:

Մանրամասն՝
Վերցրեք մազի մի հատված, որպեսզի բաժանեք այն երկու փնջի:
Ամրացրեք 2 մազափնջերի ծայրերը գործիքի յուրաքանչյուր կողմում գտնվող կեռիկների վրա:
Այժմ, երբ մազափնջերը ֆիկսված են PerfecTwist սարքի վրա, ձգեք մազերը:
Այժմ փոխարկիչի դիրքը փոխեք, որպեսզի կեռիկները կանգնեն և սարքը սկսի մազափնջերը փաթաթել մեկի մեջ:
Այնուհետև անջատեք սարքը (0 դիրք) և մազափնջերի ծայրերը հանեք կեռիկների միջից:
Ֆիքսեք ստեղծած ոլորները՝ օգտագործելով լրակազմի պարագաները:

Write Your Own Review
Nickname
Review

BaBylissPRO®-ն վարսահարդարման մասնագիտացված էլեկտրական սարքեր արտադրող ֆրանսիական ապրանքանիշ է: BaBylissPRO®-ի գործիքները տալիս են հնարավորություն ստեղծել մազի անսահմանափակ մոդելավորումներ: Ապրանքային տեսականին բաղկացած է մազի ձևավորման սարքերից, մազ կտրող մեքենաներից և այլ բազմաֆունկցիոնալ սարքերից: BaBylissPRO® ընկերությունը հիմնադրվել է 1960 թ. Փարիզում, երկու մասնագետների համագործակցության արդյունքում `պարոն Լելյեվրը, ով հորինել է մազի ձևավորման սարքը, և պարոն Ֆլեբլամը, ում մոտ միտք է առաջացել տարածել այն մասնագիտական խանութների միջոցով:
Այժմ BaBylissPRO®-ն տարածված և հայտնի է ամբողջ աշխարհում և առաջատար է իր ոլորտում: