Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( մին. 4 900 ֏)

Վերադարձ և փոխանակում

1. Ներածություն
1.1 Դառնալով GlobalBeauty.am-ի կայքի օգտատեր` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմանագրի պայմաններին, ինչպես նաև Գաղտնիության քաղաքականությանը և Առաքման և Վճարմանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ «Առաքում և վճարում» բաժնում:
1.2 «GlobalBeauty.am» տերմինը (այսուհետ՝ Կայք) վերաբերում է սույն կայքի սեփականատեր հանդիսացող «Գլոբալ Բյութի» ՍՊԸ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» և սույն «Օգտագործման պայմաններում»: Սույն պայմանները սահմանված են և մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն:
2. Գրանցում և անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրություն
2.1 Կայքում գրանցվելու համար պետք է լինել 18 տարեկանից բարձր:
2.2 Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո Ձեր տրամադրված տվյալները հավաստի և ամբողջական են:
3. Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
3.1 Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունները: Կայքը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (EMails)`
1) Կայքում Ձեր գրանցումը հաստատող նամակ,
2) Կայքում Ձեր պատվերի հայտի հաստատման մասին նամակ,
3) Կայքում Ձեր մուտքանունը և/կամ գաղտնաբառը վերականգնող նամակ,
4) Կայքի նորույթների, ակցիաների, զեղչերի և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե Դուք բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:
4. Հղումներ
4.1 Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք GlobalBeauty.am-ի վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք GlobalBeauty.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով այդ հղումների վրա:
5. Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
5.1 Գնված ապրանքը հետ է ընդունվում և հետագա գործողությունները կարգավորվում են ըստ հետևյալ պայմանների՝
5.2 Եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է ապրանքի որակական հատկանիշներով, ապա ապրանքը Ընկերության հասցեով հետ է ընդունվում 14 օրվա ընթացքում՝ ներկայացնելով ապրանքը և ՀԴՄ կտրոնը:
5.3 Եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է ապրանքի ոչ որակական հատկանիշներով, ապա ապրանքը` չվնասված վիճակում, Ընկերության հասցեով հետ է ընդունվում 14 օրվա ընթացքում՝ ներկայացնելով ապրանքը և ՀԴՄ կտրոնը:
6. Կայքի պատասխանատվությունը
6.1 Կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկություն` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Կայքի Ձեր էջին Ընկերության կողմից ուղարկվում է պատվերը հաստատող պատասխան, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ պատասխանը համարվում է Ընկերության և Ձեր միջև կնքված պայմանագիր:
6.2 Ապրանքը գնելուց և Ձեզ հանձնելուց հետո, այն համարվում է Ձեր սեփականությունը և գտնվում է Ձեր տնօրինության տակ:
6.3 Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է Ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: