Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( սկսած 4 900 ֏)
code
10253
Վարսահարդարիչ Parlux ALYON®
69.000 ֏
Միավորի գինը 1 -
Քանակ

Վարսահարդարիչ Parlux ALYON®

Alyon-ը Parlux ընկերության վերջին, ամենանորարարական մոդելն է, որը ներկայացվել է 2018 թվականի մարտի 16-ին Բոլոնիայի Կոսմոպրոֆ միջազգային ցուցահանդեսում (Իտալիա): Սա յուրահատուկ մոդել է, որը համատեղում է լավագույն հատկանիշներ`շարժիչի ամենաբարձր արտադրողականություն, թեթև քաշ, աղմուկի ցածր մակարդակ և անհավանական երկարատև սպասարկում`ավելի քան 3000 ժամ: Նորարար K-ADVANCE® PLUS շարժիչը K-ADVANCE® շարժիչի բարելավված տարբերակն է: Սարքի արտադրողականությունը բարձրացել է (մինչև 84 մ³/ժամ)՝ կրճատելով մազերի չորացման և ձևավորման ժամանակը: 
Նորույթը ստացել է ֆուտուրիստական դիզայն, որը տալիս է վարսահարդարիչին բնօրինակ ժամանակակից տեսք և թույլ է տալիս կատարելապես ընդգրկվել ամենաժամանակակից գեղեցկության սրահների ինտերիերի մեջ: Վարսահարդարիչը օժտված է ջերմությունը կարգավորող համակարգով, որը հնարավորություն է տալիս վերահսկել տաքացման աստիճանը։ Նոր իոնացնող («Air Ionizer Technology») տեխնոլոգիան առաջացնում է միլիոնավոր իոններ և համաչափորեն տարածում է դրանք օդում՝ պահպանելով մազերի բնական խոնավությունը առանց վնասելու նրանց կառուցվածքը:
Իոնիզացիան թույլ է տալիս ազատվել ստատիկ էլեկտրականությունից, որն բացասական է ազդում մազերի չորացման գործընթացին: Այս մոդելն ունի Parlux ընկերության կողմից արտոնագրված «Hair Free System (HFS)» տեխնոլոգիա, որի միջոցով թաքնված մազերը կուտակվում են հատուկ սարքի մեջ:
Հավաքածուն ներառում է 2 փոփոխվող գլխիկներ:
Բացի այդ Դուք կարող եք ձեռք բերել «Melody Silencer» խլացուցիչ,որը նույնպես առկա է մեզ մոտ, կամ համատեղելի դիֆուզոր՝ մազերին անկրկնելի ծավալ հաղորդելու համար:

Տեխնիկական բնութագիր

Անդադար աշխատանքային ժամ՝   3000
Հզորություն (Վտ)՝ 2250
Օդի հոսքը (մ³/ժ)՝ 84
Ionic&Cramic համակարգ՝ այո
Լարի երկարություն (մ)՝ 3
Արագության ռեժիմները՝ 2
Ջերմակարգավորման ռեժիմ՝ 4
Փոփոխվող գլխիկներ՝ 2
Սառը օդի կոճակ՝ այո
Քաշ (գր)՝ 485

Write Your Own Review
Nickname
Review

Դեռևս 70-ական թվականների վերջում երիտասարդ Պաոլո Պարոդին, բազմաթիվ հետազոտություններ անցկացնելով և իտալական վարսահարդարման սրահների հետ համագործակցելով, սկսեց իր կարիերան մի քանի երիտասարդ աշխատակիցների հետ մասնագիտական ձեռնարկությունում, որը հետագայում ստացավ համաշխարհային ճանաչում: Նրանց առաջին արտադրանքը հայտնի "Superturbo 1500" վարսահարդարիչն էր: PARLUX ընկերության լայն տեսականին համապատասխանում է ամենաքմահաճ օգտագործողների պահանջներին: PARLUX-ը ժամանակակից և դինամիկ ընկերություն է, որը պարբերաբար ուսումնասիրություններ և հետազոտություններ է կատարում օգտագործողների լայն շրջանակներում, մշտապես զարգանում է՝բարելավելով իր արտադրանքի մրցունակ պոտենցիալը: