Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( մին. 4 900 ֏)
Կոդ՝
10299
Չլվացվող հեղուկ-ֆլյուիդ ALFAPARF MILANO SdL վնասված մազը վերականգնող 125 մլ
6.500 ֏
Գինը ըստ քանակի 1 -
Քանակ

Վնասված մազը վերականգնող չլվացվող հեղուկ-ֆլյուիդ ALFAPARF MILANO Semi di Lino 125 մլ


Alfaparf Milano բրենդի կողմից ներկայացված մազերի խնամքի միջոցների շարքին է պատկանում Semi di Lino Reconstruction մազերը վերականգնող ու վերակառուցող յուրահատուկ շարքը: Այս խնամքի միջոցների շնորհիվ հյուծված ու վնասված, տարբեր արտաքին գործոնների ազդեցությունից թուլացած ու հլհլված մազերը վերականգնում են իրենց երբեմնի փայլն ու փափկությունը, կենսառողջ տեսքն ու բնական գեղեցկությունը` դառնալով ամուր և վերակազմված:


Semi di Lino Anti-Breakage Daily Fluid միջոցը երաշխավորում է մազերի հարստացումը խոնավեցնող ու սնուցող նյութերով` տալով վերջիններիս կենսառողջ ու շքեղափայլ տեսք: Բամբուկի հավելումով վնասված մազը վերականգնող չլվացվող հեղուկ-ֆլյուիդը նպաստում է մազերի գույնի տևական պահպանմանը ու փափկեցնում է մազերը:


Չի պարունակում պարաֆիններ, հանքային յուղեր:

Առանձնահատկություններ և օգտագործման եղանակ

Բրենդ՝

ALFAPARF MILANO

Բրենդի երկիր՝

Իտալիա

Շարք՝

Semi di Lino

Ծավալ՝

125 մլ

Պետք է թացացնել մազերը տաք ջրով, ապա քսել Semi Di Lino վերականգնող շամպունը մազերի ողջ երկայնքով  ու նուրբ շարժումներով մերսել 5 րոպե: Հետո լվանալ մազերը տաք ջրով ու սրբիչով ցամաքեցնել:  Անհրաժեշտության դեպքում կրկնել գործընթացը ևս մեկ անգամ:

Ապակե տարայի մեջ լցնել անհրաժեշտ քանակի Semi Di Lino Anti-Breakage Daily ֆլյուիդը, ապա վրձնի օգնությամբ խոնավ մազերին վերից վար ամբողջ երկայնքով քսել:

Նյութը ողջ մազերին տարածելուց հետո վարսահարդարիչով կամ այլ տաքություն հաղորդող միջոցով չորացնել մազերը 5-15 րոպե:

Write Your Own Review
Անուն
Մեկնաբանություն

ALFAPARF Milano-ն գործում է ավելի քան 30 տարի: Այս ընթացքում ընկերությունը կարողացել է հասնել մեծ հաջողությունների.

● համագործակցություն ավելի քան 38 միջազգային ակադեմիաների հետ,
● 2 միջազգային գիտահետազոտական լաբորատորիաներ,
● համագործակցություն աշխարհի 80 երկրների հետ,
● 24 ներկայացուցչություն,
● 300,000-ից ավելի պրոֆեսիոնալ հաճախորդներ,
● ALAFAPARF Milano-ն կարելի է գտնել աշխարհի 80 երկրների սրահներում:

ALFAPARF ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1945 թվականից, երբ Ռոբերտո Ֆրանկինոն երկու գործընկերների հետ սկսեց մազի կոսմետիկայի արտադրությունը: 1980 թ.-ին ծնվեց ALFAPARF երիտասարդ և դինամիկ ընկերությունը: Զգուշորեն ընտրված ապրանքանիշը նրան բերեց հաջողություն: ALFA —հունական այբուբենի առաջին տառն է, որը նշանակում է համաստեղության պայծառ աստղ, PARF — բուրմունք, կոսմետիկա:

Հետագայում հիմնվել է ALFAPARF GROUP- ը, որի գաղափարը պրոֆեսիոնալ բոլոր պահանջները բավարարելու ցանկություն էր: Իր գլխավոր և առաջատար ապրանքանիշ ALFAPARF Milano-ից բացի, ընկերությանն են աստիճանաբար ավելանում Yellow, Solarium և այլ ապրանքանիշեր:

Յուրաքանչյուր երկրում ALFAPARF Milano-ն համագործակցում է միայն լավագույն ոճաբանների հետ, որոնք միշտ բարձր են գնահատում որակը: ALFAPARF Milano ընկերության հիմնական արժեքներն են նորաձևությունը և իտալական ոճը, որը համադրվում է Միջերկրական կրքի, անթերի ճաշակի, հարուստ գեղարվեստական ժառանգության, մանրուքների հանդեպ ուշադրության և համարձակ ստեղծագործության հետ: Ամբողջ ALFAPARF Milano-ի տեսականին — բարձր տեխնոլոգիաների և նորագույն բնական բաղադրիչների սինթեզ է: ALFAPARF Milano-ի արտադրանքները ենթարկվում են բարձր որակի վերահսկողության `ISO 9001: 2000 միջազգային ստանդարտին համապատասխան: Մանրակրկիտ դիտարկվում է արտադրանքի և լոգիստիկայի բոլոր փուլերը, սկսած արտադրության նյութերի ընտրությամբ, վերջացրած փաթեթավորմամբ և պատրաստի արտադրանքի հաճախորդին մատակարարմամբ: