Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( մին. 4 900 ֏)
Կոդ՝
4165
Յուղ երկար և ուղիղ մազերը սնուցող տանձի և նարնջի հավելումով ALFAPARF MILANO PRECIOUS NATURE 100 մլ
8.500 ֏
Գինը ըստ քանակի 1 -
Քանակ

Երկար և ուղիղ մազերը սնուցող յուղ տանձի և նարնջի հավելումով ALFAPARF MILANO PRECIOUS NATURE 100 մլ

PRECIOUS NATURE
Լավագույնը իտալական խոհանոցից Ձեր մազերի գեղեցկության համար:
Բնական “խոհանոց” … Չի պարունակում աղ, սուլֆատ, պարաբեններ:

Մազի յուղ
+20% հարթություն (մինչև 3 օր)


100% բնական բաղադրամաս:


Փշոտ տանձի հավելում՝ ունի յուրահատուկ հարթեցնող հատկություն, հաղորդում է մազին անթերի փափկություն:
Նարնջի հավելում՝ դարձնում է մազերը ավելի փայլուն:


Ծավալ. 100 մլ

Առանձնահատկություններ, օգտագործման եղանակ, բաղադրամաս

Բրենդ՝

ALFAPARF MILANO

Բրենդի երկիր՝

Իտալիա

Շարք՝

Precious Nature

Ծավալ՝

100 մլ

Հավասարաչափ բաշխել խոնավ մազերի վրա ամբողջ երկարությամբ, սանրել և անցնել մազերի հարդարման:


Write Your Own Review
Անուն
Մեկնաբանություն

ALFAPARF Milano-ն գործում է ավելի քան 30 տարի: Այս ընթացքում ընկերությունը կարողացել է հասնել մեծ հաջողությունների.

● համագործակցություն ավելի քան 38 միջազգային ակադեմիաների հետ,
● 2 միջազգային գիտահետազոտական լաբորատորիաներ,
● համագործակցություն աշխարհի 80 երկրների հետ,
● 24 ներկայացուցչություն,
● 300,000-ից ավելի պրոֆեսիոնալ հաճախորդներ,
● ALAFAPARF Milano-ն կարելի է գտնել աշխարհի 80 երկրների սրահներում:

ALFAPARF ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1945 թվականից, երբ Ռոբերտո Ֆրանկինոն երկու գործընկերների հետ սկսեց մազի կոսմետիկայի արտադրությունը: 1980 թ.-ին ծնվեց ALFAPARF երիտասարդ և դինամիկ ընկերությունը: Զգուշորեն ընտրված ապրանքանիշը նրան բերեց հաջողություն: ALFA —հունական այբուբենի առաջին տառն է, որը նշանակում է համաստեղության պայծառ աստղ, PARF — բուրմունք, կոսմետիկա:

Հետագայում հիմնվել է ALFAPARF GROUP- ը, որի գաղափարը պրոֆեսիոնալ բոլոր պահանջները բավարարելու ցանկություն էր: Իր գլխավոր և առաջատար ապրանքանիշ ALFAPARF Milano-ից բացի, ընկերությանն են աստիճանաբար ավելանում Yellow, Solarium և այլ ապրանքանիշեր:

Յուրաքանչյուր երկրում ALFAPARF Milano-ն համագործակցում է միայն լավագույն ոճաբանների հետ, որոնք միշտ բարձր են գնահատում որակը: ALFAPARF Milano ընկերության հիմնական արժեքներն են նորաձևությունը և իտալական ոճը, որը համադրվում է Միջերկրական կրքի, անթերի ճաշակի, հարուստ գեղարվեստական ժառանգության, մանրուքների հանդեպ ուշադրության և համարձակ ստեղծագործության հետ: Ամբողջ ALFAPARF Milano-ի տեսականին — բարձր տեխնոլոգիաների և նորագույն բնական բաղադրիչների սինթեզ է: ALFAPARF Milano-ի արտադրանքները ենթարկվում են բարձր որակի վերահսկողության `ISO 9001: 2000 միջազգային ստանդարտին համապատասխան: Մանրակրկիտ դիտարկվում է արտադրանքի և լոգիստիկայի բոլոր փուլերը, սկսած արտադրության նյութերի ընտրությամբ, վերջացրած փաթեթավորմամբ և պատրաստի արտադրանքի հաճախորդին մատակարարմամբ: