Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( սկսած 4 900 ֏)
code
10322
Մազի լաք ուժեղ ֆիքսացիա ALFAPARF MILANO Style Stories 500 մլ
5.500 ֏
Միավորի գինը 1 -
Քանակ

Մազի լաք ուժեղ ֆիքսացիա ALFAPARF MILANO Style Stories 500 մլ


ALFAPARF MILANO բրենդը առաջարկում է գեղեցկության նոր բանաձև, նոր փիլիսոփայություն իր Style Stories շարքի միջոցով: Այն ներառում է բնական թանկարժեք յուղեր, վիտամիններ, բազմատեսակ առողջարար բաղադրիչներ, որոնք տալիս են տեսանելի արդյունք և ունեն երկարատև ազդեցություն:


ALFAPARF MILANO բրենդի Style Stories շարքի Original Hairspray ուժեղ ֆիքսացիայի լաքը հիանալի համապատասխանում է ինչպես ստեղծագործական, այնպես էլ դասական սանրվածքների համար:


Հատկություններ.

  • ապահովում է օպտիմալ և երկարատև ֆիքսացիա,
  • արագ չորանում է, չի սոսնձում մազերը,
  • հեշտ սանրվում է,
  • պարգևում է բնական փայլ,
  • հարմար է բոլոր տեսակի մազերի համար:

Առանձնահատկություններ և օգտագործման եղանակ

Բրենդ՝

ALFAPARF MILANO

Բրենդի երկիր՝

Իտալիա

Շարք՝

Style Stories

Ծավալ՝

500 մլ

Կիրառել որպես չոր մազերի ֆիքսացիայի միջոց:  Շրջանաձև շարժումներով փչել 25- 30 սմ հեռավորությունից:

Write Your Own Review
Nickname
Review

ALFAPARF Milano-ն գործում է ավելի քան 30 տարի: Այս ընթացքում ընկերությունը կարողացել է հասնել մեծ հաջողությունների.

● համագործակցություն ավելի քան 38 միջազգային ակադեմիաների հետ,
● 2 միջազգային գիտահետազոտական լաբորատորիաներ,
● համագործակցություն աշխարհի 80 երկրների հետ,
● 24 ներկայացուցչություն,
● 300,000-ից ավելի պրոֆեսիոնալ հաճախորդներ,
● ALAFAPARF Milano-ն կարելի է գտնել աշխարհի 80 երկրների սրահներում:

ALFAPARF ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1945 թվականից, երբ Ռոբերտո Ֆրանկինոն երկու գործընկերների հետ սկսեց մազի կոսմետիկայի արտադրությունը: 1980 թ.-ին ծնվեց ALFAPARF երիտասարդ և դինամիկ ընկերությունը: Զգուշորեն ընտրված ապրանքանիշը նրան բերեց հաջողություն: ALFA —հունական այբուբենի առաջին տառն է, որը նշանակում է համաստեղության պայծառ աստղ, PARF — բուրմունք, կոսմետիկա:

Հետագայում հիմնվել է ALFAPARF GROUP- ը, որի գաղափարը պրոֆեսիոնալ բոլոր պահանջները բավարարելու ցանկություն էր: Իր գլխավոր և առաջատար ապրանքանիշ ALFAPARF Milano-ից բացի, ընկերությանն են աստիճանաբար ավելանում Yellow, Solarium և այլ ապրանքանիշեր:

Յուրաքանչյուր երկրում ALFAPARF Milano-ն համագործակցում է միայն լավագույն ոճաբանների հետ, որոնք միշտ բարձր են գնահատում որակը: ALFAPARF Milano ընկերության հիմնական արժեքներն են նորաձևությունը և իտալական ոճը, որը համադրվում է Միջերկրական կրքի, անթերի ճաշակի, հարուստ գեղարվեստական ժառանգության, մանրուքների հանդեպ ուշադրության և համարձակ ստեղծագործության հետ: Ամբողջ ALFAPARF Milano-ի տեսականին — բարձր տեխնոլոգիաների և նորագույն բնական բաղադրիչների սինթեզ է: ALFAPARF Milano-ի արտադրանքները ենթարկվում են բարձր որակի վերահսկողության `ISO 9001: 2000 միջազգային ստանդարտին համապատասխան: Մանրակրկիտ դիտարկվում է արտադրանքի և լոգիստիկայի բոլոր փուլերը, սկսած արտադրության նյութերի ընտրությամբ, վերջացրած փաթեթավորմամբ և պատրաստի արտադրանքի հաճախորդին մատակարարմամբ: