Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( սկսած 4 900 ֏)
code
10297
Շամպուն վնասված մազերը վերականգնող ALFAPARF MILANO Semi di Lino 250 մլ
4.500 ֏
Միավորի գինը 1 -
Քանակ

Վնասված Մազերը Վերականգնող Շամպուն ALFAPARF MILANO Semi di Lino 250 մլ


Alfaparf Milano բրենդի կողմից ներկայացված մազերի խնամքի միջոցների շարքին է պատկանում Semi di Lino Reconstruction մազերը վերականգնող ու վերակառուցող յուրահատուկ շարքը: Semi di Lino մազերի խնամքի միջոցների շնորհիվ հյուծված ու վնասված, տարբեր արտաքին գործոնների ազդեցությունից թուլացած մազերը վերականգնում են իրենց երբեմնի փայլն ու փափկությունը, կենսառողջ տեսքն ու բնական գեղեցկությունը` դառնալով ամուր և վերակազմված:


Վնասված մազերի վերականգնումը՝ մինչև իսկ մազերի խորին շերտերը, այժմ իրականալի է շնորհիվ Semi di Lino Reconstruction վնասված մազերը վերականգնող շամպունի:


Reparative Low Shampoo-ի մեջ պարունակվող բամբուկի հավելումը հաղորդում է մազերին ուժ և առանձգականություն:


Չի պարունակում աղ, սուլֆատ ու պարաբեն:

Առանձնահատկություններ և օգտագործման եղանակ

Բրենդ՝

ALFAPARF MILANO

Բրենդի երկիր՝

Իտալիա

Շարք՝

Semi di Lino

Ծավալ՝

250 մլ

Թրջեք մազերը, լցրեք քիչ քանակությամբ շամպուն ձեր ափի մեջ, նրբորեն փրփրեցրեք մազերի վրա, ապա լվացեք ջրով և չորացրեք սրբիչով:

Write Your Own Review
Nickname
Review

ALFAPARF Milano-ն գործում է ավելի քան 30 տարի: Այս ընթացքում ընկերությունը կարողացել է հասնել մեծ հաջողությունների.

● համագործակցություն ավելի քան 38 միջազգային ակադեմիաների հետ,
● 2 միջազգային գիտահետազոտական լաբորատորիաներ,
● համագործակցություն աշխարհի 80 երկրների հետ,
● 24 ներկայացուցչություն,
● 300,000-ից ավելի պրոֆեսիոնալ հաճախորդներ,
● ALAFAPARF Milano-ն կարելի է գտնել աշխարհի 80 երկրների սրահներում:

ALFAPARF ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1945 թվականից, երբ Ռոբերտո Ֆրանկինոն երկու գործընկերների հետ սկսեց մազի կոսմետիկայի արտադրությունը: 1980 թ.-ին ծնվեց ALFAPARF երիտասարդ և դինամիկ ընկերությունը: Զգուշորեն ընտրված ապրանքանիշը նրան բերեց հաջողություն: ALFA —հունական այբուբենի առաջին տառն է, որը նշանակում է համաստեղության պայծառ աստղ, PARF — բուրմունք, կոսմետիկա:

Հետագայում հիմնվել է ALFAPARF GROUP- ը, որի գաղափարը պրոֆեսիոնալ բոլոր պահանջները բավարարելու ցանկություն էր: Իր գլխավոր և առաջատար ապրանքանիշ ALFAPARF Milano-ից բացի, ընկերությանն են աստիճանաբար ավելանում Yellow, Solarium և այլ ապրանքանիշեր:

Յուրաքանչյուր երկրում ALFAPARF Milano-ն համագործակցում է միայն լավագույն ոճաբանների հետ, որոնք միշտ բարձր են գնահատում որակը: ALFAPARF Milano ընկերության հիմնական արժեքներն են նորաձևությունը և իտալական ոճը, որը համադրվում է Միջերկրական կրքի, անթերի ճաշակի, հարուստ գեղարվեստական ժառանգության, մանրուքների հանդեպ ուշադրության և համարձակ ստեղծագործության հետ: Ամբողջ ALFAPARF Milano-ի տեսականին — բարձր տեխնոլոգիաների և նորագույն բնական բաղադրիչների սինթեզ է: ALFAPARF Milano-ի արտադրանքները ենթարկվում են բարձր որակի վերահսկողության `ISO 9001: 2000 միջազգային ստանդարտին համապատասխան: Մանրակրկիտ դիտարկվում է արտադրանքի և լոգիստիկայի բոլոր փուլերը, սկսած արտադրության նյութերի ընտրությամբ, վերջացրած փաթեթավորմամբ և պատրաստի արտադրանքի հաճախորդին մատակարարմամբ: