Անվճար առաքում բոլոր պատվերների համար ( սկսած 4 900 ֏)
code
10312
Մազին ծավալ հաղորդող մուս թույլ ֆիքսացիա առանց գազ ALFAPARF MILANO Style Stories 125 մլ
6.000 ֏
Միավորի գինը 1 -
Քանակ

Մազին ծավալ հաղորդող մուս թույլ ֆիքսացիա առանց գազ ALFAPARF MILANO Style Stories 125 մլ


ALFAPARF MILANO բրենդի կողմից ներկայացրած Style Stories շարքը խենթացնող նորույթ է: Style Stories մազերի խնամքի միջոցների նոր շարքը հավասարազորէ “Ձեր մազերին նոր կյանք” արտահայտությանը:


Թանկարժեք յուղերն ու բնական բաղադրիչները կատարելապես բաշխված են ALFAPARF MILANO բրենդի Style Stories նոր շարքի մեջ` տալով մազերին կենսառողջ ու հարստացած, շքեղափայլ տեսք:


Style Stories-ը նախատեսված է մազերի մոդելավորման համար: Style Stories տեսականուVolume Mousse-ը թույլ ֆիքսացիայով մազին ծավալ հաղորդող մուս է: Այս մուսը գոհացնում է հաճախորդներին և հանդիսանում է ոճային սանրվածքների անբաժանելի մասնիկներից մեկը:


Style Stories Volume Mousse-ի հատկությունները.

  • առանց օդի ճնշման, ծավալ հաղորդող մուս,
  • հագեցած է Moringa-ի յուղով,
  • դարձնում է մազերն առաձգական ու փափուկ,
  • ապահովում է ծավալն արմատներից,
  • ունի տևական ազդեցություն,
  • տալիս է մազերին լրացուցիչ փայլ:

Առանձնահատկություններ և օգտագործման եղանակ

Բրենդ՝

ALFAPARF MILANO

Բրենդի երկիր՝

Իտալիա

Շարք՝

Style Stories

Ծավալ՝

125 մլ

Անհրաժեշտ է խոնավ և մաքուր մազերին քսել քիչ քանակությամբ մուս: Նախքան քսելը չմոռանալ թափ տալ Style Stories մուսը: Այս գործընթացներից հետո կարող եք անցնել մազերի հարդարմանը:

Write Your Own Review
Nickname
Review

ALFAPARF Milano-ն գործում է ավելի քան 30 տարի: Այս ընթացքում ընկերությունը կարողացել է հասնել մեծ հաջողությունների.

● համագործակցություն ավելի քան 38 միջազգային ակադեմիաների հետ,
● 2 միջազգային գիտահետազոտական լաբորատորիաներ,
● համագործակցություն աշխարհի 80 երկրների հետ,
● 24 ներկայացուցչություն,
● 300,000-ից ավելի պրոֆեսիոնալ հաճախորդներ,
● ALAFAPARF Milano-ն կարելի է գտնել աշխարհի 80 երկրների սրահներում:

ALFAPARF ապրանքանիշի պատմությունը սկսվել է 1945 թվականից, երբ Ռոբերտո Ֆրանկինոն երկու գործընկերների հետ սկսեց մազի կոսմետիկայի արտադրությունը: 1980 թ.-ին ծնվեց ALFAPARF երիտասարդ և դինամիկ ընկերությունը: Զգուշորեն ընտրված ապրանքանիշը նրան բերեց հաջողություն: ALFA —հունական այբուբենի առաջին տառն է, որը նշանակում է համաստեղության պայծառ աստղ, PARF — բուրմունք, կոսմետիկա:

Հետագայում հիմնվել է ALFAPARF GROUP- ը, որի գաղափարը պրոֆեսիոնալ բոլոր պահանջները բավարարելու ցանկություն էր: Իր գլխավոր և առաջատար ապրանքանիշ ALFAPARF Milano-ից բացի, ընկերությանն են աստիճանաբար ավելանում Yellow, Solarium և այլ ապրանքանիշեր:

Յուրաքանչյուր երկրում ALFAPARF Milano-ն համագործակցում է միայն լավագույն ոճաբանների հետ, որոնք միշտ բարձր են գնահատում որակը: ALFAPARF Milano ընկերության հիմնական արժեքներն են նորաձևությունը և իտալական ոճը, որը համադրվում է Միջերկրական կրքի, անթերի ճաշակի, հարուստ գեղարվեստական ժառանգության, մանրուքների հանդեպ ուշադրության և համարձակ ստեղծագործության հետ: Ամբողջ ALFAPARF Milano-ի տեսականին — բարձր տեխնոլոգիաների և նորագույն բնական բաղադրիչների սինթեզ է: ALFAPARF Milano-ի արտադրանքները ենթարկվում են բարձր որակի վերահսկողության `ISO 9001: 2000 միջազգային ստանդարտին համապատասխան: Մանրակրկիտ դիտարկվում է արտադրանքի և լոգիստիկայի բոլոր փուլերը, սկսած արտադրության նյութերի ընտրությամբ, վերջացրած փաթեթավորմամբ և պատրաստի արտադրանքի հաճախորդին մատակարարմամբ: