Մազահեռացման մեղրամոմ Azulene Ro.ial. 800 մլ
Բարձրորակ մեղրամոմը նախատեսված է նորմալ մաշկի համար: Այն արդյունավետորեն հեռացնում է անցանկալի մազերը, սնուցում և փափկեցնում է մաշկը:
Մեղրամոմը հարստացված է guaiazulene-ով (երիցուկի ակտիվ բաղադրիչ), որն օժտված է հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցությունով, այն խոնավացնում և վերականգնում է մաշկը:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցնել տաքացնող սարքի մեջ, այնուհետև զգուշորեն բարակ շերտով քսել մազահեռացման հատվածին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի շերտին դնել մազահեռացման թուղթը, ձեռքի ափով թեթևակի սեղմել և կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Մազահեռացումից հետո օգտագործեք խոնավացնող միջոցներ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 800 մլ