Թարթիչներ LULU Professional Natural Beauties
Երկար և խիտ թարթիչները կանացի գրավչության մի մասն են կազմում, դրանք աչքերն ավելի հմայիչ են դարձնում, իսկ հայացքը՝ ավելի խորհրդավոր:
Բայց ոչ բոլոր կանայք են բնությունից օժտված երկար ու խիտ թարթիչներով, հետևաբար օգնության են հասնում Lulu Professional ընկերության թարթիչները:
Օգտագործման եղանակ
1. Առաջին հերթին դիմահարդարումը մաքրել, քսուքի միջոցով յուղազրկեք կոպերը: Միայն այս դեպքում կկարողանաք սոսնձել թարթիչները:
2. Թարթիչները գնելիս ուշադրություն դարձրեք դրանց երկարությանը: Եթե դրանք ավելի երկար են, քան ձեր թարթիչները, կտրեք ավելորդ հատվածները:
3. Ձեռքի վրա մի փոքր հատուկ սոսինձ լցրեք ու տարածեք թարթիչների հիմքի հատվածին: Սպասեք մինչև սոսինձը փոքր–ինչ ամրանա:
4. Մեջտեղից բռնեք թարթիչն ու ամրացրեք: Սկսեք ամրացնել աչքի ներսի անկյունից ու աստիճանաբար սեղմելով ամբողջովին ամրացրեք դրանք: Վերջում փոքրիկ փայտիկով զգուշությամբ սեղմեք, որպեսզի ավելի լավ կպնի:
5. Ամրանալու հատվածում սև մատիտ քսեք, որպեսզի թաքցնեք սոսնձի բոլոր հետքերը:
6. Թարթչաներկ տարածելու ընթացքում զգուշությամբ բռնեք թարթիչները, որպեսզի չպոկվեն:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Ինդոնեզիա
• Տեսակ՝ թարթիչներ
• Գույն՝ սև