Մազի արդուկ Vapor Infrared Gamma+
Գոլորշիով (օգտագործել դեմինալիզացված ջուր) և ինֆրակարմիր լույսով արդուկի շնորհիվ Դուք կունենաք կատարյալ հարթ, փայլուն, մետաքսանման և առողջ մազեր։
Կերամիկական թիթեղներով պրոֆեսիոնալ արդուկն ունի հատուկ կառուցվածք, որի շնորհիվ կարող եք ստանալ նաև գեղեցիկ գանգուրներ։
Ջերմաստիճանը կարգավորվում է 120 °C-ից 230 °C միջակայքում, ինչը երաշխավորում է օպտիմալ ջերմաստիճան ցանկացած տեսակի մազերի համար:
Vapor Infrared Gamma+ արդուկի թիթեղներն ունեն կողպման մեխանիզմ:
360° պտտվող լարն ապահովում է առավելագույն հարմարավետություն։
Այս բարձրորակ արդուկի LCD էկրանը նախատեսված է ջերմաստիճանը և ջրի մակարդակը ցույց տալու համար։
Երբ ջուրը սպառվում է, ձայնային ազդանշան է լինում, և LCD էկրանի կապույտ ցուցիչը դառնում է կարմիր, այդ դեպքում պետք է անջատել արդուկը և ջուր լցնել։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազի արդուկ
• Հզորություն (Վտ)՝ 75
• Թիթեղների չափս (մմ)՝ 110x28
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 120-230 °C
• LCD էկրան՝ այո