Մազ կտրող մեքենա 6201 Groove KIEPE® Professional
Գերթեթև և շատ հարմարավետ նորաձև Groove KIEPE® Professional մեքենան ստեղծվել է առավելագույն արագ և արդյունավետ կտրվածքներ կատարելու համար։
KIEPE® Professional մազ կտրող մեքենան ունի հզոր DC շարժիչ (6500 պտ/ր), բարձր կատարողականությամբ Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևում է 180 րոպե և որն ապահովում է 240 րոպե անդադար աշխատանք:
Groove մազ կտրող սարքի համակցված կերամիկական-մետաղական նորարական շեղբերը դարձնում են սայրն ավելի ճկուն, բացի այդ՝ երկու նյութերի միջև ցածր շփումն ապահովում է ավելի քիչ տաքացում:
Սուր շեղբերը ներկառուցված մաշկի պաշտպանության համակարգով են։
Groove KIEPE® Professional պրոֆեսիոնալ մեքենան ունի նաև տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված երկարության կարգավորիչ (0․8-2․0մմ), որն աչքի է ընկնում է յուրահատուկ դիզայնով։
Մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է 8 փոփոխվող գլխիկ (0.8, 1.5, 3, 4.5, 6, 10, 13, 16 մմ), մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Շարժիչ՝ 6500 պտ/ր
• Արագ փոփոխվող ածելիներ՝ այո
• Լարում (Վ)՝ 100-240 ~50-60 Հց/
• Հզորությունը՝ 6.5 վտ
• LED էկրան՝ այո
• Քաշը՝ 235 գ