Մազ կտրող մեքենա FX895E Snap FX BaBylissPRO® 4Artist
BaByliss PRO ապրանքանիշը ներկայացնում է նոր սերնդի անսահմանափակ հնարավորություններով FX895E Snap FX անլար մեքենան: Այն մշտապես պատրաստ է աշխատել, քանի որ ունի փոփոխվող Li-Ion 2 մարտկոց:
Մարտկոցի լիցքավորումը տևում է 3 ժամ և որն ապահովում է 2 ժամ անդադար աշխատանք: Մինչև մեկ մարտկոցը աշխատում է, երկրորդը կարող է ամբողջությամբ լիցքավորվել:
Օղակաձև LED լույսը Ձեզ կտեղեկացնի, թե երբ է մարտկոցի լիցքավորման ժամանակը:
Մետաղական կորպուսով և ծալքավոր բռնակով մազ կտրող պրոֆեսիոնալ մեքենան ունի հնարավորինս անաղմուկ, հզոր և երկարակյաց թվային շարժիչ (6800 պտ/ր):
Սայրը (45 մմ) սև ադամանդանման ծածկույթով է (DLC)՝ ճշգրիտ, անթերի կտրվածքներ կատարելու համար:
Պրոֆեսիոնալ մեքենան իդեալական տարբերակ է <<ֆեյդ>> կտրվածքների համար։
FX895E Snap FX բարձրորակ մեքենան ունի տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված կարգավորիչ՝ 0.8-3,5 մմ կտրվածք ստանալու համար:
Այս մոդելի առանձնահատկություններից է առջևի հատվածի մագնիսական կափարիչը (շարժական), որը նախատեսված է սարքն արագ և հեշտ մաքրելու համար:
Նորաոճ և հուսալի մազ կտրող մեքենան բավականին թեթև է, շատ հարմարավետ և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մեքենան ունի նաև հատուկ կեռիկ՝ մեքենան կախելու համար:
Փաթեթում ներառված են՝ 8 փոփոխվող գլխիկ (1,5-3-4,8-6-10-13-16-19 մմ), մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ, պտուտակահան:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Սայր՝ DLC, լայնությունը 45 մմ
• Լարում (Վ)՝ 100-240 ~50-60 Հց
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային
• Շարժիչ՝ 6800 պտ/ր