Մազ կտրող մեքենա GENIO 1876-0488 WAHL
WAHL GENIO պրոֆեսիոնալ մեքենան միշտ պատրաստ է աշխատել, քանի որ ունի 2 փոփոխվող Li-Ion մարտկոց:
Li-Ion մարտկոցն ապահովում է 120 րոպե անդադար աշխատանք: Մինչև մեկ մարտկոցն աշխատում է, երկրորդը կարող է ամբողջությամբ լիցքավորվել:
Հզոր շարժիչով (5750 պտ/ր) GENIO մեքենայի Diamond երկարակյաց դանակը (0.8 - 1.8 մմ)՝ Գերմանիայում արտադրված, կարգավորվում է հատուկ բռնակի (լողացող և 3 սեղմումով (Dynamic | 3 Click)) միջոցով:
GENIO 1876-0488 WAHL մազ կտրող մեքենան էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Փաթեթում ներառված են՝ փոփոխվող մարտկոց Li-Ion, գլխիկներ (3, 6, 9, 12 մմ), լիցքավորման տակդիր, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Դանակ՝ արագ փոփոխվող Diamond, լայնությունը 46 մմ
• Կտրվածքի երկարություն՝ 0.8 - 1.8 մմ
• Սնուցման տեսակ՝ մարտկոց (Li-Ion) × 2
• Շարժիչ ( պտ./ր)՝ ~ 5750
• Առանց սնուցման աշխատանք՝ 120 րոպե
• Լիցքավորման ժամանակ (ր.)՝ 75
• Լիցքավորման ցուցիչ՝ այո
• Քաշ (գ)՝ 299