Մազ կտրող մեքենա K. 3000 EUROStil Professional 03753
Բազմաֆունկցիոնալ և նորաձև մեքենան նախատեսված է եզրագծեր կատարելու, սափրվելու, ձևավորման և քթի ու ականջի համար:
K. 3000 մազ կտրող մեքենան ունի տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված երկարության կարգավորիչ` 0.8-2 մմ երկարությամբ կտրվածք ստանալու համար:
Սարքն ամբողջությամբ լիցքավորվելու դեպքում ապահովում է 1 ժամ անդադար աշխատանք:
Այս բարձրորակ մեքենան հնարավորինս անաղմուկ է աշխատում, բավականին թեթև է և շատ հարմարավետ. էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի Ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է նեղ (30մմ), լայն (40մմ), սափրվելու, ձևավորման և ականջի ու քթի գլխիկներ, ինչպես նաև՝ յուղ և խոզանակ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Տեսակ՝ պրոֆեսիոնալ մազ կտրող մեքենա (Trimmer)
• Արագ փոփոխվող ածելիներ՝ այո
• Սնուցման համակարգ՝ մարտկոց, էլեկտրական ցանց
• Լարում՝ 220-240V ~ 50Hz