Մազ կտրող մեքենա LI+PRO2 Mini MOSER® 1588-0051
Նորաձև և հարմարավետ LI+PRO2 Mini MOSER® 1588-0051 մազ կտրող մեքենան (թրիմեր) համարվում է իդեալական և անփոխարինելի գործիք պրոֆեսիոնալ վարսահարդարների համար:
Մեքենայի դանակի համակարգը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որի լայնությունը 32 մմ: Կտրվածքի նվազագույն չափը 0.4 մմ է:
Այս մազ կտրող բարձրորակ մեքենան ունի բարձր կատարողականությամբ Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևում է 80 րոպե և որն ապահովում է 120 րոպե անդադար աշխատանք:
Գերթեթև մազ կտրող մեքենան ունի 3 աշխատանքային արագություն.
• ցածր արագություն զգայուն հաճախորդների համար,
• ստանդարտ արագություն,
• բարձր արագություն հաստ մազերի համար:
LI+PRO2 Mini MOSER® 1588-0051 մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է 1 փոփոխվող գլխիկ (3-6 մմ), լիցքավորման տակդիր, ցանցային ադապտեր, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա (թրիմեր)
• Դանակների բլոկ՝ չժանգոտվող պողպատ, լայնությունը 32մմ
• Արագ փոփոխվող ածելիներ՝ այո
• Սնուցման աղբյուր՝ մարտկոց, էլեկտրական ցանց
• Շարժիչ՝ հաստատուն հոսանքի շարժիչ ցածր աղմուկի մակարդակով
• Արագության կարգավորիչ՝ 3
• Շարժիչ ( պտ./ր)՝ DC-Motor 4500 / 5500 / 6000
• Առանց սնուցման աշխատանք՝ մինչև 120 րոպե
• Լիցքավորման ժամանակ՝ ~80 րոպե, արագ լիցքավորում
• Քաշ՝ 120 գ