Մազ կտրող մեքենա Metal Edition Istinct Stylecraft
Metal Instinct Stylecraft մազ կտրող մեքենան առանձնանում է մետաղական հատուկ կորպուսով (հետևի հատվածի), որը նվազեցնում է աղմուկն ու թրթռումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն։
Պրոֆեսիոնալ մեքենան ունի գերհզոր շարժիչ (11500 պտ/ր), Li-Ion մարտկոց, FAPER Black Diamond Carbon DLC դանակ՝ կատարյալ հարթ կտրվածքներ կատարելու համար։
Metal EditionIstinct Stylecraft մազ կտրող մեքենան հիանալի ընտրություն է երկարատև աշխատանքի համար․ Li-Ion մարտկոցն ապահովում է 180 րոպե անդադար աշխատանք։
Դիմացկուն, երկարակյաց մեքենան աշխատում է և՛ լարով, և՛ առանց լար։
Հավաքածուի մեջ ներառված է նաև USB լիցքավորման լար։
Բարձրորակ մեքենայի առանձնահատկություններից է փոփոխվող կորպուսները։
Հատուկ դիզայնի շնորհիվ չի հոգնի Ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Փաթեթում ներառված են՝ 8 փոփոխվող մագնիսական գլխիկ (1․5, 3, 4․5, 6, 10, 13, 16, 19 մմ), լիցքավորման տակդիր, ցանցային ադապտեր, USB լիցքավորման լար, մաքրման խոզանակ, յուղ, դանակի բլոկը պաշտպանող գլխիկ, հավելյալ բռնակներ՝ երկարությունը կարգավորող, փոքրիկ պտուտակահան, դանակը կարգավորող հարմարանք (stretch bracket), փոփոխվող կորպուսներ։
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Շարժիչ՝ 11500 պտ./ր. (vector motor)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային՝
-> բարձր կատարողականությամբ մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 180 րոպե
• Սնուցում՝ 2 ժամ
• Դանակի լայնություն (մմ)՝ 45
• Քաշ (գ)՝ 293