Մազ կտրող մեքենա MOSER® LI+PRO2 1888-0051
Նորաձև և հարմարավետ MOSER® LI+PRO2 մազ կտրող մեքենան համարվում է իդեալական և անփոխարինելի գործիք պրոֆեսիոնալ վարսահարդարների համար:
Այս բարձրորակ մեքենան ունի նորարարական ածխածնային ծածկույթով DIAMOND BLADE չժանգոտվող դանակի համակարգ (46մմ), որը 40 անգամ ավելի դիմացկուն է, քան ստանդարտ կտրող գլխիկները:
MOSER® LI+PRO2 մազ կտրող մեքենան ունի տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված երկարության կարգավորիչ՝ 0.7-3 մմ երկարությամբ կտրվածք ստանալու համար:
Հզոր և նորաոճ մազ կտրող մեքենայի երկարակյաց Li-Ion մարտկոցը, որի լիցքավորումը տևում է 80 րոպե, կապահովի 160 րոպե անդադար աշխատանք:
Մազ կտրող մեքենան ունի 3 աշխատանքային արագություն.
• ցածր արագություն զգայուն հաճախորդների համար,
• ստանդարտ արագություն,
• բարձր արագություն հաստ մազերի համար:
Այս մազ կտրող մեքենան էրգոնոմիկ դիզայնի և թեթև քաշի շնորհիվ չի հոգնեցնի Ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
MOSER® LI+PRO2 մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է 4 փոփոխվող մագնիսական գլխիկ (3, 6, 9, 12 մմ), լիցքավորման տակդիր, էներգախնայող ցանցային ադապտեր, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Դանակների բլոկ՝ DIAMOND BLADE, լայնությունը 46 մմ
• Արագ փոփոխվող ածելիներ՝ այո
• Կտրվածքի երկարություն՝ 0,7 -3 մմ
• Սնուցման աղբյուր՝ մարտկոց, էլեկտրական ցանց
• Շարժիչ՝ հաստատուն հոսանքի շարժիչ ցածր աղմուկի մակարդակով, 4100 / 5200 / 5600 պտ/ր
• Արագության կարգավորիչ՝ 3
• Առանց սնուցման աշխատանք՝ մինչև 160 րոպե
• Լիցքավորման ժամանակ՝ ~80 րոպե, արագ լիցքավորում
• Լիցքավորման ցուցանիշ՝ լուսադիոդային ազդարար
• Քաշ՝ 268 գ