Վարսահարդարիչ BaBylissPRO® Rapido
BaBylissPRO RAPIDO–ն IONIC տեխնոլոգիայով պատրաստված պրոֆեսիոնալ վարսահարդարիչ է։ Իոնիկ համակարգն արտադրում է բացասական լիցքավորված իոններ, որոնք հարթեցնում են մազի կուտիկուլան, նվազեցնում մազերի ստատիկ էլեկտրականության մակարդակը և դարձնում են մազն ավելի հարթ ու փայլուն։
Այս վարսահարդարիչն ունի Turbo համակարգ, որը մեծացնում է օդի հոսքը՝ ապահովելով արագ և անվնաս հարդարումը, իսկ էրգոնոմիկ բռնակն ավելի հարմար է երկարատև օգտագործման համար: Էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ վարսահարդարիչը չի հոգնեցնում մկանները աշխատանքի ընթացքում։
BaBylissPRO RAPIDO մոդելն ունի EDM TECHNOLOGY 5.0 էլեկտրոնային եղանակով վերահսկվող թվային շարժիչ, որն արտադրված է “Ferrari” շարժիչների գործարանում հատուկ BabylissPRO բրենդի համար:
Շարժիչն ունի կոմպակտ չափս և թեթև քաշ: Էլեկտրոնային հսկողության շնորհիվ, երբ վարսահարդարիչը միանում է, շարժիչն իր աշխատանքը սկսում է հարթ և դանդաղ դադարում է:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Անդադար աշխատանքային ժամ՝ 5000(+"TURBO-Shot" համակարգ)
• Հզորություն (Վտ)՝ 2200
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 91
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 2,8
• Արագության ռեժիմները՝ 3
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 3
• Քաշ՝ 399
• Աքսեսուարներ՝ խլացուցիչ, 3 փոփոխվող գլխիկներ, դիֆուզոր