Վարսահարդարիչ PARLUX 3200 Plus
Parlux 3200 Plus պրոֆեսիոնալ վարսահարդարիչն ունի դիմացկուն, հզոր ու երկարակյաց Ciaramella K-Lamination® շարժիչ, որի օդի հոսքը 71 մ³/ժ է. այն թույլ է տալիս արագ չորացնել մազերը՝ խնայելով Ձեր և հաճախորդի ժամանակը։
Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված վարսահարդարիչն ունի արագ հովացման համար նախատեսված կոճակ, աղմուկի զգալիորեն ցածր մակարդակ, թեթև է, իսկ էրգոնոմիկ բռնակն ավելի հարմարավետ է դարձնում աշխատանքը երկարատև օգտագործման դեպքում:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Անդադար աշխատանքային ժամ՝ 2000
• Հզորություն (Վտ)՝ 1900
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 71
• Լարի երկարություն (մ)՝ 3,3
• Արագության ռեժիմները՝ 2
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 4
• Փոփոխվող գլխիկներ՝ 2
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 510