Վարսահարդարիչ PARLUX ALYON® NIGHT BLUE
Alyon-ը Parlux ընկերության վերջին, ամենանորարարական մոդելն է, որը ներկայացվել է 2018 թվականի մարտի 16-ին Բոլոնիայի Կոսմոպրոֆ միջազգային ցուցահանդեսում (Իտալիա): Սա յուրահատուկ մոդել է, որը համատեղում է լավագույն հատկանիշներ`շարժիչի ամենաբարձր արտադրողականություն, թեթև քաշ, աղմուկի ցածր մակարդակ և անհավանական երկարատև սպասարկում`ավելի քան 3000 ժամ:
2020 թվականի նորույթ PARLUX ALYON® NIGHT BLUE վարսահարդարիչները պատրաստված են հակաբակտերիալ հատուկ տեխնոլոգիայով:
ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
PARLUX ALYON® NIGHT BLUE վարսահարդարիչն ունի սերտիֆիկացված հակամանրէային ծածկույթ` հարստացված արծաթի փոշիով: Այն ստեղծում է անբարենպաստ միջավայր մանրէների բազմացման համար և օգնում է պահպանել հիգիենան օգտագործման ընթացքում:
Նորարար K-ADVANCE® PLUS շարժիչը K-ADVANCE® շարժիչի բարելավված տարբերակն է: Սարքի արտադրողականությունը բարձրացել է մինչև 84 մ³/ժամ՝ կրճատելով մազերի չորացման և ձևավորման ժամանակը:
Նորույթը ստացել է ֆուտուրիստական դիզայն, որը տալիս է վարսահարդարիչին բնօրինակ ժամանակակից տեսք և թույլ է տալիս կատարելապես ընդգրկվել ամենաժամանակակից գեղեցկության սրահների ինտերիերի մեջ: Վարսահարդարիչը օժտված է ջերմությունը կարգավորող համակարգով, որը հնարավորություն է տալիս վերահսկել տաքացման աստիճանը։ Նոր իոնացնող («Air Ionizer Technology») տեխնոլոգիան առաջացնում է միլիոնավոր իոններ և համաչափորեն տարածում է դրանք օդում՝ պահպանելով մազերի բնական խոնավությունը առանց վնասելու նրանց կառուցվածքը:
Իոնիզացիան թույլ է տալիս ազատվել ստատիկ էլեկտրականությունից: Այս մոդելն ունի Parlux ընկերության կողմից արտոնագրված «Hair Free System (HFS)» տեխնոլոգիա, որի միջոցով մազերը կուտակվում են հատուկ սարքի մեջ:
Հավաքածուն ներառում է 2 փոփոխվող գլխիկ, դիֆուզոր MagicSense:
Յուրահատուկ դիֆուզորը թույլ է տալիս արագ չորացնել գանգուր մազերը՝ առանց դրանք խճճելու:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Անդադար աշխատանքային ժամ՝ 3000
• Հզորություն (Վտ)՝ 2250
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 84
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 3,3
• Արագության ռեժիմները՝ 2
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 4
• Փոփոխվող գլխիկներ՝ 2
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 450