Վարսահարդարիչ PARLUX ALYON®
Alyon-ը Parlux ընկերության վերջին, ամենանորարարական մոդելն է, որը ներկայացվել է 2018 թվականի մարտի 16-ին Բոլոնիայի Կոսմոպրոֆ միջազգային ցուցահանդեսում (Իտալիա):
Սա յուրահատուկ մոդել է, որը համատեղում է լավագույն հատկանիշներ` շարժիչի ամենաբարձր արտադրողականություն, թեթև քաշ, աղմուկի ցածր մակարդակ և անհավանական երկարատև սպասարկում` ավելի քան 3000 ժամ:
Առավելություններ
Հակաբակտերիալ տեխնոլոգիա
PARLUX ALYON® վարսահարդարիչներն ունեն սերտիֆիկացված հակամանրէային ծածկույթ` հարստացված արծաթի փոշիով: Այն ստեղծում է անբարենպաստ միջավայր մանրէների բազմացման համար և օգնում է պահպանել հիգիենան օգտագործման ընթացքում:
K-ADVANCE® PLUS երկարակյաց շարժիչ
Նորարար K-ADVANCE® PLUS շարժիչը K-ADVANCE® շարժիչի կատարելագործված տարբերակն է: Սարքի արտադրողականությունը բարձրացել է մինչև 84 մ³/ժամ՝ կրճատելով մազերի հարդարման ժամանակը:
Air Ionizer Technology տեխնոլոգիա
Իոնացնող («Air Ionizer Technology») տեխնոլոգիան առաջացնում է միլիոնավոր իոններ և համաչափորեն տարածում է դրանք օդում՝ պահպանելով մազերի բնական խոնավությունն առանց վնասելու կառուցվածքը:
Իոնիզացիան թույլ է տալիս ազատվել ստատիկ էլեկտրականությունից՝ մազերը դարձնելով ավելի փափուկ և փայլուն:
Hair Free System (HFS)» տեխնոլոգիա
Այս մոդելն ունի Parlux ընկերության կողմից արտոնագրված «Hair Free System (HFS)» տեխնոլոգիա, որի միջոցով մազերը կուտակվում են հատուկ սարքի մեջ:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Անդադար աշխատանքային ժամ՝ 3000
• Հզորություն (Վտ)՝ 2250
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 84
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 3,3
• Արագության ռեժիմ՝ 2
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 4
• Փոփոխվող գլխիկներ՝ 2
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 450