Ֆեն-սանր BaBylissPRO® BAB2770E
Երկկողմանի պտտվող պրոֆեսիոնալ սարքն ունի ""Ionic"" համակարգ, որն արտադրում է բացասական լիցքավորված իոններ, որոնք հարթեցնում են մազի կուտիկուլան, նվազեցնում մազերի ստատիկ էլեկտրականության մակարդակը և դարձնում են մազն ավելի փափուկ ու փայլուն։
Սարքը պտտվում է՝ նախատեսված կոճակները սեղմելով (աջ, ձախ):
BaBylissPRO® BAB2770E ֆեն-սանրը շատ թեթև քաշի և էրգոնոմիկ բռնակի շնորհիվ չի հոգնեցնում ձեռքը աշխատանքի ընթացքում։
Այս բարձրորակ սարքն ունի նեյլոնե և վայրի խոզի մազիկներով 2 գլխիկ (40 և 50 մմ տրամագիծ):
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ պրոֆեսիոնալ ֆեն-սանր
• Ծածկույթ՝ կերամիկա
• Հզորություն (Վտ)՝ 800
• Գլխիկի տրամագիծը (մմ)՝ 40, 50
• Ionic համակարգ՝ այո
• Աշխատանքի ռեժիմներ՝ 2
• Սառը օդի կարգավորիչ՝ այո
• Երկկողմանի պտտվող՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 2,7, սարքի հետ մեկտեղ պտտվող