Բրենդ: INSIGHT Professional
Գունաբացող նյութ 6% 20 Vol Incolor INSIGHT Professional 900 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բրնձի սպիտակուցով հարստացված Incolor INSIGHT Professional գունաբացող նյութը (Activator), որը կատարյալ է գունաբացման և Incolor մազի ներկերի հետ օգտագործման համար, ապահովում է գույնի մաքսիմալ ներթափանցում:
Բրնձի սպիտակուցները, որոնք ունեն խոնավացնող և փափկեցնող ազդեցություն, սնուցում և ամրացնում են մազերը։
INSIGHT Professional գունաբացող նյութն ունի հատուկ բանաձ, որը երաշխավորում է հարմարավետությունն ու պաշտպանությունը:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 900 մլ