Դիմակ վնասված մազերը վերականգնող ALFAPARF MILANO Semi di Lino 200 մլ
Alfaparf Milano բրենդի կողմից ներկայացված մազերի խնամքի միջոցների շարքին է պատկանում Semi di Lino Reconstruction մազերը վերականգնող ու վերակառուցող յուրահատուկ շարքը:
Semi Di Lino մազերի խնամքի միջոցների շնորհիվ վնասված, տարբեր արտաքին գործոնների ազդեցությունից թուլացած մազերը վերականգնում են իրենց երբեմնի փայլն ու փափկությունը, կենսառողջ տեսքն ու բնական գեղեցկությունը:
Վնասված մազերի վերականգնումն այժմ իրականալի է շնորհիվ Semi Di Lino Reconstruction շարքի Reparative Mask-ի:
Բաղադրիչներից՝ կտավատի սերմի էքստրակտ, գլիցերին, բամբուկի էքստրակտ:
Չի պարունակում պարաֆին, հանքային յուղեր, իսկ բամբուկի հավելումը հաղորդում է մազերին ամրություն և էլաստիկություն:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino
• Ծավալ՝ 200 մլ