Խտանյութ մազերի կառուցվածքը պաշտպանող և վերականգնող Bond Rebuilder ALFAPARF MILANO 300 մլ
Bond Rebuilder հեղափոխական նորույթ է, որը կիրառվում է մազերի պաշտպանության և վերականգնման համար:
Ցանկացած քիմիական գործընթաց իրականացնելիս (մազերի ներկում, գունաբացում), խառնուրդի մեջ ավելացնելով այս խտանյութը, կանխում է մազերի վնասումը, պաշտպանում և ամրացնում է մազի կառուցվածքը, հաղորդում փափկություն, առաձգականություն և փայլ:
Բանաձևը. Պարունակում է ակտիվ բաղադրիչ՝ Biomimetic Quaternized Keratin, որն ապահովում է վնասված մազերի վերականգնումը:
ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՊԱՐԱԲԵՆՆԵՐ:
Օգտագործման եղանակ
Գունաբացման ժամանակ. Յուրաքանչյուր 30 գ գունաթափող փոշու մեջ ավելացնել 10 գ խտանյութ:
Ներկման ժամանակ. Յուրաքանչյուր 30 գ ներկի մեջ ավելացնել 10 գ խտանյութ:
Lisse Design Smoothing Fluid (N2) հեղուկ-ֆլյուիդ օգտագործման ժամանակ. 60 մլ մազի կերատինային հարթեցնող հեղուկ-ֆլյուիդին ավելացնել 10 գ խտանյութ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 300 մլ