Կոնդիցիոներ մազերը հարթեցնող Liss Keraveg & Amaranth YELLOW 500 մլ
Keraveg & Amaranth կոնդիցիոները մազերը դարձնում է հնազանդ, փափուկ և հարթ՝ առանց ծանրացնելու:
Liss կոնդիցիոները հարստացված է Keraveg-ով և ամարանտի յուղով։
KeraVeg
Բուսական ծագում ունեցող ամինաթթուների նորարարական համադրություն է, որը փոխարինում է կենդանական ծագման կերատինին: KeraVeg հարստացված է սոյայի և ցորենի ամինաթթուներով, որոնք ունեն հակաօքսիդանտ ազդեցություն։ Այս կոմպլեքսը պաշտպանում է մազերը վնասվելուց, նպաստում է մազերի վերականգնմանը:
Ամարանտի յուղ
Հարստացված է փափկեցնող նյութերով, սպիտակուցներով, հանքային նյութերով և վիտամին E-ով։
Խորը սնուցում է մազերը, ապահովում երկարատև պաշտպանություն խոնավությունից:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ (VEGAN):
Օգտագործման եղանակ
Կոնդիցիոները հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 2-3 րոպե, ապա լվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 500 մլ