Բրենդ: INSIGHT Professional
Մազերն ուղղացնող կրեմ Intech INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական գանգուր, գանգրացված (քիմիական) և չենթարկվող մազերն ուղղելու համար նախատեսված Intech INSIGHT Professional կրեմը պարունակում է օրգանական ձիթապտղի յուղ և հարթեցնող ֆիտոկոմպլեքս (արգանի, կանաչ թեյի, կամելիայի, արևածաղկի և քաղցր նշի սերմերի ֆերմենտացված յուղեր), որոնք պաշտպանում են մազերը հարթեցման ընթացքում:
Բնական բաղադրիչներով հագեցված կրեմն ապահովում է առավելագույն անվնաս հարթեցում։
Օգտագործման եղանակ
Ուղղացնող կրեմը լցնել պլաստիկ ամանի մեջ, տարածել մազերի վրա (մազարմատից 0.5 սմ ներքև): Գլխամաշկին չքսել: Բնական գանգուրների համար վերցնել 1 սմ հաստության, իսկ գանգրացված (քիմիական) մազերի դեպքում ավելի հաստ մազափունջ և արագ տարածել կրեմը։ Հավասարաչափ տարածել մազերին, լայն ատամներով սանրով սանրել՝ համոզվելով, որ կրեմը բավականաչափ ծածկել է ամբողջ մազերը։ Թողնել 3-20 րոպե՝ կախված մազի տեսակից (բնական գանգուրների համար՝ մինչև 20 րոպե, գանգրացված (քիմիական) մազերի համար՝ մինչև 10 րոպե, ներկած մազերի (բնական գանգուր) համար՝ 10-15 րոպե, ներկած գանգուրների (քիմիական) համար՝ 3-10 րոպե)։ Այնուհետև ուղիղ պահած լվանալ մազերը 5 րոպե։ Սրբիչով չորացնել և կատարել հաջորդ քայլը՝ քսել մազերին
Neutralizer for Straightener նյութը։
Հարթեցնելուց հետո 48 ժամ չլվանալ մազերը։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ