Մազին փայլ հաղորդող սփրեյ Cristalli Spray Illuminating Finish ALFAPARF MILANO Semi di Lino 125 մլ
ALFAPARF MILANO բրենդի Semi di Lino տեսականին առանձնանում է իր մի շարք ընդհանրական առավելություններով.
• նորարարական բանաձև, որը պարունակում է միայն անվտանգ, ակտիվ ու արդյունավետ բաղադրիչներ,
• ունեն երկար, տևական ազդեցություն,
• ոճային տեսականու երկարաժամկետ ու համակարգված օգտագործման պարագայում բարելավվում են մազերի հատկանիշները` առանց որևէ վնասի,
• արագ ու պարզ են օգտագործման մեջ:
Alfaparf Milano բրենդի Semi di Lino մազի խնամքի միջոցների շարքին է պատկանում մազը վերականգնող և փայլ հաղորդող Cristalli Spray-ը: Այն փափկեցնում ու խոնավացնում է մազերն ու գլխամաշկը` աննկարագրելի շքեղափայլությամբ պատելով մազերն իրենց ողջ երկայնքով:
Չոր ու խամրած մազերը կարծես վերակենդանանում են, ստանում են շլացուցիչ, կենսատու տեսք:
Չի պարունակում սուլֆատ, պարաֆին և հանքային յուղեր:
Օգտագործման եղանակ
Semi di Lino Cristalli Spray-ը անհրաժեշտ է թափահարել նախքան օգտագործումը: Սփրեյը ողջ մազերին տարածելուց հետո կարող եք շարունակել վարսահարդարումը:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino
• Ծավալ՝ 125 մլ