Բրենդ: INSIGHT Professional
Մազի ներկ Incolor Hydra-color Cream INSIGHT Professional 100 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Ամոնիակի ցածր պարունակությամբ INSIGHT Professional մազի ներկի նորարարական բանաձևը պարունակում է Hydra-color խառնուրդ, որն ունի խոնավացնող և փափկեցնող ազդեցություն:
Այս բարձրորակ ներկը պարունակում է նաև հակաօքսիդանտ և պաշտպանիչ հատկություններով ակտիվ բաղադրիչների կոմպլեքս՝ բուսական ֆիտոկերատին, օրգանական արգանի յուղ և խաղողի կորիզի յուղ:
INSIGHT Professional մազի ներկը երաշխավորում է սպիտակ մազերի կատարյալ ծածկույթ և ինտենսիվ գույն:
ԵՐԱՆԳՆԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԸ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ
Օգտագործման եղանակ
Պլաստմասե տարայի մեջ մազի ներկը խառնել գունաբացող նյութի (activator 10 Vol, 20 Vol, 30 Vol, 40 Vol) հետ 1:1,5 հարաբերակցությամբ: Քսել մազերին, թողնել 35-40՝ կախված ցանկալի արդյունքից, այնուհետև լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Կորեկտոր՝ 60 մլ
• Ներկ՝ 100 մլ