Մազի սփրեյ առանց գազ գերուժեղ ֆիքսացիա ALFAPARF MILANO Style Stories 250 մլ
ALFAPARF MILANO բրենդը առաջարկում է գեղեցկության նոր բանաձև, նոր փիլիսոփայություն իր Style Stories շարքի միջոցով: Այն ներառում է բնական թանկարժեք յուղեր, վիտամիններ, բազմատեսակ առողջարար բաղադրիչներ, որոնք տալիս են տեսանելի արդյունք և ունեն երկարատև ազդեցություն:
Style Stories-ի գլխավոր առանձնահատկություններից է նաև այն կազմող նյութերի յուրահատուկ տեքստուրաները, որոնք մեղմորեն ներթափանցում են մազերի կառուցվածքի մեջ և ապահովում են մազերի կենսավառ փայլը, փափկությունը և էլաստիկությունը, մետաքսաշող ու առողջ, գրավիչ ու բնական տեսքը:
ALFAPARF MILANO բրենդի Style Stories շարքի գերուժեղ ֆիքսացիայի սփրեյը ապահովում է մազերի անսասան ֆիքսացիան տևական ժամանակահատված: Այն կատարյալ է ցանկացած տեսակի սանրվածքի համար` հարկավոր է միայն ընտրել Ձեր ոճը:
Առավելությունները.
• չի թողնում հետքեր,
• ապահովում է մազերի ֆիքսացիան տևական ժամանակահատված,
• չի ծանրացնում սանրվածքը,
• չի դարձնում մազերը կպչուն,
• պարունակում է միայն անվտանգ, ակտիվ ու արդյունավետ բաղադրիչներ,
• առանց օդի ճնշման:
Օգտագործման եղանակ
Մոտ 25-30 սմ հեռավորության վրա փչեք սփրեյը չոր մազերի արմատներին՝ հիանալի ծավալ հաղորդելու կամ սանրվածքի վերջնական տեսք ստանալու համար: Կամ հավասարաչապ տարածեք խոնավ մազերին, մատների օգնությամբ ձևավորեք սանրվածքը և դիֆուզորի օգնությամբ չորացրեք:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Style Stories
• Ծավալ՝ 250 մլ