Շամպուն վնասված մազերը վերականգնող ALFAPARF MILANO Semi di Lino 250 մլ
Alfaparf Milano բրենդի կողմից ներկայացված մազերի խնամքի միջոցների շարքին է պատկանում Semi di Lino Reconstruction մազերը վերականգնող ու վերակառուցող յուրահատուկ շարքը: Semi di Lino մազերի խնամքի միջոցների շնորհիվ վնասված, տարբեր արտաքին գործոնների ազդեցությունից թուլացած մազերը վերականգնում են իրենց երբեմնի փայլն ու փափկությունը, կենսառողջ տեսքն ու բնական գեղեցկությունը:
Վնասված մազերի վերականգնումը՝ մինչև իսկ մազերի խորին շերտերը, այժմ իրականալի է շնորհիվ Semi di Lino Reconstruction վնասված մազերը վերականգնող շամպունի:
Բաղադրիչներից՝ կտավատի սերմի էքստրակտ, գլիցերին, բամբուկի էքստրակտ:
Reparative Low Shampoo-ի մեջ պարունակվող բամբուկի հավելումը հաղորդում է մազերին ուժ և առանձգականություն:
Չի պարունակում սուլֆատ, պարաֆին, հանքային յուղեր:
Oգտագործման եղանակ
Թրջեք մազերը, լցրեք քիչ քանակությամբ շամպուն ձեր ափի մեջ, նրբորեն փրփրեցրեք մազերի վրա, ապա լվացեք:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino
• Ծավալ՝ 250 մլ