Չլվացվող շիճուկ հարթ մազերի համար Liss Keratin-HT & Amaranth YELLOW 150 մլ
Ձեր մազերի լավագույն ընկերն է:
Չլվացվող շիճուկը ներառում է 10 առավելություն մեկում՝ ունի ջերմային և խոնավության պաշտպանություն, ուլտրամանուշակագույն ֆիլտրեր, չի թողնում մազերը գանգրանան, նպաստում է հեշտ սանրելուն, հնազանդ է դարձնում մազերը, ունի հակաստատիկ ազդեցություն, սնուցում և կանխում է ճյուղավորման առաջացումը, փակում է կուտիկուլը, տալիս է մազերին փայլ: Ազդեցությունը պահպանվում է երկար ժամանակ:
Պարունակում է՝
KeraVeg կոմպլեքս
Բուսական ծագում ունեցող ամինաթթուների նորարարական համադրություն է, որը փոխարինում է կենդանական ծագման կերատինին: KeraVeg հարստացված է սոյայի և ցորենի ամինաթթուներով, որոնք ունեն հակաօքսիդանտ ազդեցություն։ Այս կոմպլեքսը պաշտպանում է մազերը և նպաստում վերականգնմանը:
Ամարանտի յուղ
Հարստացված է փափկեցնող նյութերով, սպիտակուցներով, հանքային նյութերով և վիտամին E-ով, ապահովում է մազերի խորը սնուցում, երկարատև պաշտպանություն:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա (VEGAN):
Օգտագործման եղանակ
Քսել խոնավ կամ չոր մազերին: Չլվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ