Ֆլյուիդ գլխամաշկը և մազերը վերականգնող Scalp & Fiber Restorer 250 մլ ALFAPARF MILANO
Այս ֆլյուիդն անփոխարինելի միջոց է մազերի և գլխամաշկի խնամքի համար. հավասարակշռում է գլխամաշկի pH մակարդակը, վերականգնում է մազերի կառուցվածքը և միաժամանակ փակելով կուտիկուլը՝ սնուցում է մազերը և հաղորդում աննկարագրելի փայլ:
Scalp & Fiber Restorer ֆլյուիդի բանաձևը.
-> Անանուխի եթերային յուղ, որն ունի հանգստացնող ազդեցություն:
-> Կաթնաթթու, որը վերականգնում է գլխամաշկի pH մակարդակը:
-> Biomimetic Quaternized Keratin, որը վերականգնում է մազերի կառուցվածքը, սնուցում է մազերը՝ հաղորդելով առողջ տեսք և շլացուցիչ փայլ:
Չի պարունակում պարաբեններ:
Օգտագործման եղանակ
Scalp & Fiber Restorer Ֆլյուիդն օգտագործել յուրաքանչյուր տեխնիկական գործընթացից հետո (ներկում, գունաբացում, մազի ձևափոխում)՝ գլխամաշկը և մազերը վերականգնելու համար:
Քսել գլխամաշկին, մերսող շարժումներով տարածել, թողնել 3-5 րոպե, այնուհետև լավ լվանալ և հարդարել մազերը:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ