Բրենդ: INSIGHT Professional
Բազմաֆունկցիոնալ յուղ սափրվելու և մորուքի խնամքի համար MAN INSIGHT Professional 50 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional MAN բազամաֆունկցիոնալ յուղը, որը նախատեսված է և՛ սափրվելու, և՛ մորուքի խնամքի համար, հարստացված է օրգանական խուրմայի էքստրակտով, արևածաղկի և քաղցր նշի յուղերով, որոնք ունեն սնուցող, փափկեցնող, պաշտպանող ազդեցություն։
Կատարվել է մաշկաբանական փորձարկում:
Օգտագործման եղանակ
Մերսող շարժումներով մի քանի կաթիլ քսել մորուքին, սափրվել կամ որպես խնամքի միջոց՝ մի քանի կաթիլ տարածել մորուքի և բեղերի վրա՝ սնուցելու և փայլ հաղորդելու համար։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 50 մլ