Բրենդ: INSIGHT Professional
Գել-ֆլյուիդ մազերի և մորուքի համար STYLING INSIGHT Professional 100 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional միջին ֆիքսացիայով և բնական փայլի էֆեկտով գել-ֆլյուիդն իդեալական է մորուքի, բեղերի և մազերի հարդարման համար։
Մազերի և մորուքի համար նախատեսված գել-ֆլյուդը հարստացված է օրգանական խուրմայի և գոջիի էքստրակտներով, որոնք սնուցում են մազերը:
Օգտագործման եղանակ
Լցնել ձեռքի ափի մեջ, հետո մատներով տարածել չոր մազերի, մորուքի, բեղերի վրա։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ