Բրենդ: INSIGHT Professional
Գլխամաշկը մաքրող կրեմ-սկրաբ Rebalancing INSIGHT Professional 180 մլ
Իտալական INSIGHT Professional բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Մաքրող ազդեցությամբ կրեմ-սկրաբը նախատեսված է գլխամաշկը հետագա պրոցեդուրաներին նախապատրաստելու համար: Այս կրեմը խորհուրդ է տրվում օգտագործել յուղոտ գլխամաշկի համար։
Մեղմորեն շերտազատում է գլխամաշկը, հեռացնում մեռած բջիջները՝ նախապատրաստելով հետագա պրոցեդուրայի համար:
Գլխամաշկը մաքրող կրեմ-սկրաբը հարստացված է օրգանական եղեսպակի և նարդոսի էքստրակտներով, թեյի ծառի յուղով և Andiroba սկրաբով:
Օգտագործման եղանակ
Քսել չոր գլխամաշկին, նրբորեն տարածել մերսման շարժումներով, չտրորել, լվանալ ջրով և անցնել հաջորդ պրոցեդուրային: Որպես պրոֆիլակտիկա օգտագործել շաբաթական 1 անգամ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 180 մլ