Բրենդ: INSIGHT Professional
Թարմացնող և խոնավացնող սփրեյ մազերի և մարմնի համար Antioxidant INSIGHT Professional 150 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Antioxidant սփրեյը, որը հարստացված է օրգանական ալոե վերայի հյութով, կոկոսի յուղով և kau pe- ի (ծաղիկ) էքստրակտով, ունի թարմացնող, խոնավացնող և հանգստացնող բանաձև մազերի և մարմնի համար:
Այս սփրեյը կատարյալ է մաշկին և մազերին խոնավություն հաղորդելու համար ամբողջ օրվա ընթացքում։
Օգտագործման եղանակ
Օգտագործելուց առաջ թափահարել, այնուհետև ցողել մարմնին և մազերին մոտ 20 սմ հեռավորությունից: Խուսափել աչքերի հետ շփումից:
Չի պարունակում արևապաշտպան զտիչներ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ