Բրենդ: INSIGHT Professional
Լոսյոն թեփի դեմ INSIGHT Professional 100 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional լոսյոնն օգնում է արդյունավետորեն պայքարել թեփի դեմ։
Թեփի դեմ նախատեսված լոսյոնը հարստացված է օրգանական խնկունիի, ուրցի և եղեսպակի էքստրակտներով:
Խնկունին, օրգանական ուրցի, եղեսպակի էքստրակտներն օժտված են հակասեպտիկ և հակաբակտերիալ հատկություններով։
Օգտագործման եղանակ
Շամպունով լվանալուց հետո մերսող շարժումներով քսել գլխամաշկին։ Օգտագործել օրը մեկ անգամ կամ շաբաթական առնվազն 3 անգամ, 3 շաբաթ անընդմեջ: Որպես պրոֆիլակտիկա՝ օգտագործել շաբաթական 1-2 անգամ 6 շաբաթ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ