Խնամքի հավաքածու մազերը գանգրացնելու համար Keratin Therapy Curl Design ALFAPARF MILANO
Լրակազմ.
1) Curl Design գանգրացնող միջոց՝ լոսյոն 500 մլ
2) Curl Design պրոտեկտոր (պահպանաշերտ՝ մազերը պաշտպանող միջոց) 300 մլ
3) Curl Design 1000 ֆիքսող լոսյոն 1000 մլ
Keratin Therapy Curl Design խնամքի միջոցը նախատեսված է կատարյալ գանգուրներ ստեղծելու համար:
Ակտիվ բաղադրիչներ
KERAVEG՝ սոյայի և ցորենի ամինաթթուների կոմպլեքս, որը պաշտպանում է մազերը և նպաստում է մազերի կառուցվածքի ամրապնդմանը:
Բաբասուի յուղ, որը խոնավեցնում և փափկեցնում է մազերը, դարձնում փայլուն:
Օգտագործման եղանակ
Նախ և առաջ լվացեք մազերը շամպունով (օգտագործել խորը լվացող շամպուն), այնուհետև չորացրեք: Մազերը 4 կամ 6 մասի բաժանեք: Լոսյոնը և պրոտեկտորը (1a Curl Design Move Designer, 1b Curl Design Move Creamy Protector ) խառնելուց հետո մասսան հավասարաչափ տարածեք մազերի երկայնքով (քսել մազարմատից 1 սմ ներքև) և փաթաթեք վարսափաթթուկով (Бигуди), թողեք մի քանի րոպե [բնական մազերի համար նախատեսված է 20-30 րոպե, ներկած մազերի համար՝ 10-20 րոպե, գունաբացած մազերի համար՝ 5-10 րոպե]: Լվացեք մազերը առանց բացելու վարսափաթթուկները, որից հետո մազերին քսեք ֆիքսող լոսյոնը (Curl Design Move Fixer), որի մեջ կարող եք պիգմենտ ավելացնել: Թողեք 5 րոպե, բացեք վարսափաթթուկները՝ մազերին քսելով ֆիքսող լոսյոն (Curl Design Move Fixer), հետո լվացեք (կարող եք օգտագործել խոնավեցնող և վերականգնող Rehydrating Mask կերատինային դիմակ), օգտագործեք մազի չորացումը արագացնող և հեշտացնող կրեմ
Blow-Dry Cream ALFAPARF MILANO Style Stories, որից հետո չորացրեք մազերը դիֆուզորի օգնությամբ: Արդյունքում դուք կունենաք փափուկ, փայլուն գեղեցիկ գանգուրներ:
-> Բնական մազերի համար օգտագործել միայն Curl Design Move Designer 1a լոսյոնը:
-> Ներկած մազերի համար նյութերը խառնել 2:1 հարաբերակցությամբ (1a Curl Design Move Designer, 1b Curl Design Move Creamy Protector):
-> Գունաբացած մազերի համար նյութերը խառնել 1:1 հարաբերակցությամբ (1a Curl Design Move Designer, 1b Curl Design Move Creamy Protector):
Առանձնահատկություններ
Բրենդի երկիր՝ Իտալիա