Բրենդ: INSIGHT Professional
Խոնավացնող կոնդիցիոներ անհնազանդ մազերի համար INSIGHT Professional 900 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional շամպունները պատրաստված են առանց վնասակար սուլֆատների՝ SLS և SLES (Sodium Lauryl Sulfate and Sodium Laureth Sulfate), հանքային յուղերի, սիլիկոնների, պարաբենների, արհեստական գունանյութերի:
Բնական բաղադրիչներով (98%) հագեցված կոնդիցիոները խոնավացնում, սնուցում և կանխում է մազերի խճճվածությունը։
Արդյունքում մազերը դառնում են փափուկ, փայլուն, հարթ, հեշտ սանրվող:
INSIGHT Professional անհնազանդ մազերի համար նախատեսված կոնդիցիոները հարստացված է օրգանական կտավատի էքստրակտով և կակաոյի, բամբակի և կանեփի յուղերով:
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 3-5 րոպե, հետո լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 900 մլ