Բրենդ: INSIGHT Professional
Խոնավացնող շամպուն-ոսկ գանգուր մազերի համար Elasti-Curl INSIGHT Professional 200 գ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Elasti-Curl շարքի շամպուն-ոսկը, որն իդեալական է բոլոր տեսակի գանգուր մազերի խնամքի համար, արդյունավետորեն հեռացնում է գլխամաշկի ճարպը և նրբորեն մաքրում մազերը՝ դրանք դարձնելով փափուկ և խոնավ:
Elasti-Curl INSIGHT Professional շամպուն-ոսկը հարստացված է օրգանական կոկոսի, չիայի սերմի և լեռնային գետնանուշի (sacha inchi) յուղերով, որոնք սնուցում, փափկեցնում և խոնավացնում են մազերը։
Օգտագործման եղանակ
Շամպուն-ոսկն ափերի մեջ շփելով հալեցնել և տարածել խոնավ մազերի վրա, հետո լավ լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 200 գ