Ծավալ հաղորդող մուս բարակ մազերի համար Semi di Lino Style & Care ALFAPARF MILANO 250 մլ
Semi di Lino Style & Care շարքի մուսը մազերին հաղորդում է աննկարագրելի ծավալ, խտություն, փայլ՝ առանց ծանրացնելու:
Բարակ կամ նոսր մազերի համար նախատեսված մուսն իդեալական տարբերակ է արմատներին քսելու համար։ Այն ապահովում է ծավալ արմատներից։
Թույլ ֆիքսացիայով անուշաբույր Style & Care մուսն ունի ջերմապաշտպան ազդեցություն, բացի այդ՝ մազերը դարձնում է հնազանդ։
Չի պարունակում պարաֆին, հանքային յուղեր։
Semi di Lino Style & Care մուսն ունի հատուկ բանաձև.
Urban Defence Pro
Պաշտպանում է մազերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից:
Shine Fix Complex
Ապահովում է 24 ժամ շլացնող փայլ:
Color Fix Complex
Ապահովում է գույնի կայունություն:
Climate-Proof
Պաշտպանում է մազերը եղանակային փոփոխություններից (խոնավություն, բարձր ջերմաստիճան):
Style Guard
Պաշտպանում է մազերը ջերմության հետևանքով առաջացած վնասից, մազերը դարձնում հնազանդ՝ հեշտացնելով հարդարումը:
Բաղադրիչներից՝ գլիցերին, վանիլին, ֆրուկտոզա, կտավատի սերմի էքստրակտ, սնկի էքստրակտ։
Օգտագործման եղանակ
Օգտագործելուց առաջ թափահարել: Քսել արմատներին և տարածել խոնավ մազերի վրա, հարդարել։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino Style & Care
• Ծավալ՝ 250 մլ