Բրենդ: INSIGHT Professional
Կոնդիցիոներ զգայուն գլխամաշկի համար INSIGHT Professional 400 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (98,57%) հագեցված կոնդիցիոները հարմար է ամբողջ ընտանիքի համար, նույնիսկ՝ 3 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների։ Այն մազերը դարձնում է փափուկ, փայլուն, հեշտ սանրվող։
Կատարվել է մաշկաբանական փորձարկում զգայուն մաշկի վրա:
INSIGHT Professional զգայուն գլխամաշկի համար նախատեսված կոնդիցիոները հարստացված է օրգանական դդմի և սերկևիլի էքստրակտներով։
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 3-5 րոպե, ապա լվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 400 մլ