Մազաթափության դեմ էներգիա հաղորդող տոնիկ ALFAPARF MILANO Semi di Lino 125 մլ
Թարմացնող ազդեցությամբ տոնիկը վերականգնում է գլխամաշկի հավասարակշռությունը, ամրացնում մազարմատները, խթանում մազերի աճը:
Այս տոնիկն ունի նաև հատուկ բանաձև, որը կանխում է գլխամաշկի թեփոտումը, նվազեցնում ճարպի արտազատումը:
Չի պարունակում պարաֆին և հանքային յուղեր:
Բաղադրիչներից՝ ընկույզի սերմի, կտավատի սերմի, խաղողի էքստրակտներ, գլիցերին, PEG-40 հիդրոգենացված գերչակի յուղ:
Օգտագործման եղանակ
Մերսող շարժումներով տարածեք գլխամաշկի վրա (խոնավ կամ չոր): Մի՛ լվացեք: Խորհուրդ է տրվում տոնիկն օգտագործել շաբաթական 4 անգամ առնվազն 8 շաբաթ, իսկ յուղոտ և թեփոտ գլխամաշկի դեպքում՝ շաբաթական 3 անգամ առնվազն 4 շաբաթ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino
• Ծավալ՝ 125 մլ