Բրենդ: INSIGHT Professional
Մազերը հարթեցնող դիմակ Intech INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար։
Բնական բաղադրիչներով հագեցված (98%) դիմակը սնուցում, փափկեցնում, հարթեցնում է մազերը՝ օգնելով պահպանել և երկարացնել հարթեցման ազդեցությունը:
Intech INSIGHT Professional դիմակը հարստացված է օրգանական ամարանտի յուղով, հարթեցնող ֆիտոկոմպլեքսով, որը պարունակում է արգանի, կանաչ թեյի, կամելիայի, արևածաղկի և քաղցր նշի սերմերի ֆերմենտացված յուղեր:
Օգտագործման եղանակ
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ