Բրենդ: INSIGHT Professional
Մազերը հարթեցնող նյութ Intech INSIGHT Professional 400 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար։
Ալիքավոր, անհնազանդ մազերը հարթեցնելու համար նախատեսված Intech INSIGHT Professional նյութը հարստացված է վարսակի էքստրակտով (օրգանական), հարթեցնող ֆիտոկոմպլեքսով, որը պարունակում է արգանի, կանաչ թեյի, կամելիայի, արևածաղկի և քաղցր նշի սերմերի ֆերմենտացված յուղեր:
Բնական բաղադրիչներով հագեցված հեղուկն ապահովում է առավելագույն անվնաս հարթեցում։
Օգտագործման եղանակ
Մազերը
խորը մաքրող շամպունով լվանալուց և չորացնելուց (50-70%) հետո օգտագործել մազերը հարթեցնող Hair Smoothing Treatment նյութը։ Նյութը լավ թափահարել, լցնել այն պլաստիկ ամանի մեջ, մազերը բաժանել 4 մասի, տարածել մազերի վրա լայն ատամներով սանրի օգնությամբ (մազարմատից 0.5 սմ ներքև): Գլխամաշկին չքսել: Թողնել մոտ 30 րոպե, սրբիչով մաքրել նյութի մնացորդները, ապա չորացնել մազերը վարսահարդարիչով՝ առանց լվանալու։ Արդուկել մազերը (առավելագույնը 0,5 սմ հաստության)՝ առնվազն 7-10 անգամ սահեցնելով՝ կախված մազի տեսակից (• հաստ մազեր՝ 200°C-210 ° - > 8-10 անգամ,
• նորմալ մազեր՝ 190°C-200°C - > 6-8 անգամ, • ներկած մազեր՝ 170°C-180°C - > 6-8 անգամ (եթե արդուկելիս գույնի փոփոխություն նկատեք, խորհուրդ է տրվում փոխել ջերմաստիճանը 160°C-170°C), • բարակ, վնասված, գունաթափված մազեր՝ 160°C-170°C - > 7-9 անգամ), որից հետո լավ լվանալ ջրով և օգտագործել քիչ քանակությամբ
հարթեցնող դիմակ, թողնել 2-3 րոպե, լվանալ, չորացնել և արդուկել:
Արդյունքը պահպանվում է մինչև երկու ամիս։ Հարթեցնելուց հետո 48 ժամ չլվանալ մազերը։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 400 մլ